Բարսելոնայի ժողովուրդը բողոքել է Իսպանիայի կառավարության որոշման դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i75098-Բարսելոնայի_ժողովուրդը_բողոքել_է_Իսպանիայի_կառավարության_որոշման_դեմ
Բարսելոնայի հազարավոր բնակիչներ շաբաթ օրը Կատալոնիայի տարածքի իշխանությունների ընկերակցությամբ բողոքի ցույց են իրականացրել Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածը գործադրելու կառավարության որոշման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2017 03:33 Asia/Tehran
  • Բարսելոնայի ժողովուրդը բողոքել է Իսպանիայի կառավարության որոշման դեմ

Բարսելոնայի հազարավոր բնակիչներ շաբաթ օրը Կատալոնիայի տարածքի իշխանությունների ընկերակցությամբ բողոքի ցույց են իրականացրել Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածը գործադրելու կառավարության որոշման դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցուցարարները  պահանջել են ազատ արձակել Կատալոնիայի անկախության կողմնակիցների առաջնորդներից Ջորդի Սանչեզին և Ջորդի Քուքսարթին, ովքեր դավաճանության մեղադրանքով բերման են ենթարկվել Իսպանիայի ոստիկանության կողմից:

Իսպանիայի կառավարությունը  հոկտեմբերի 21-ին չեղյալ հայտարարեգ Կատալոնիայի տարածքի ինքնավարության հանրաքվեի արդյունքները:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կառավարության արտահերթ նիստից հետո ասաց. «Կատալոնիայի անկախության առկախումը ժամանակավոր բնույթ է կրում և հանրաքվե կազմակերպած ղեկավարների պաշտոնազրկումից հետո Կատալոնիայի կառավարության կառույցներն օրենքի շրջանակներում կարող են շարունակել իրենց աշխատանքը»:

Մադրիդի կառավարությունն այս որոշումն ընդունել է Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, որը Մադրիդին թույլատրում է ճգնաժամային պայմաններում ուղղակի կերպով իր իշխանությունը հաստատել ինքնավար տարածքներում:

Այդ որոշումը պիտի վավերացվի նաև Իսպանիայի Սենատում:

Դա ի տես այն բանի, որ Կատալոնիայի տարածքի ղեկավարը շաբաթ գիշեր հեղաշրջում անվանեց Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածի գործադրումը, որի արդյունքում պաշտոնից հեռացվելու են ինքն ու այդ տարածքի մյուս պաշտոնատարները:

Քառլս Փոջդեմոնթն ընդգծել է, որ Կատալոնիայի ժողովուրդը չի ընդունելու Մադրիդի ընդունած այդ որոշումը: