Հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնի փողոցներ
https://parstoday.ir/hy/news/world-i75095-Հարյուր_հազարավոր_ցուցարարներ_դուրս_են_եկել_Բարսելոնի_փողոցներ
Հոկտեմբերի 21-ին՝ Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելու Իսպանիայի նախարարների կաբինետի որոշումից հետո, հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ, հաղորդում է DW-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 19:25 Asia/Tehran
  • Հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնի փողոցներ

Հոկտեմբերի 21-ին՝ Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելու Իսպանիայի նախարարների կաբինետի որոշումից հետո, հարյուր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ, հաղորդում է DW-ն:

Ինչպես հաղորդում է La Vanguardia պարբերականը, ցուցարարները իրենց ձեռքերում ունեն «Ազատություն» եւ «Օգնեցեք Կատալոնիային» գրությամբ  պաստառներ: Տեղի ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցում է շուրջ 450 հազար մարդ:

Ցուցարարների թվում է նաեւ Կտալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, ինչպես նաեւ ձախ ակտիվիստուհի եւ Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլաուն:

News.am