ԵՄ-ն բացառում է Իսպանիայի և Կատալոնիայի միջև միջնորդությունը
https://parstoday.ir/hy/news/world-i75019-ԵՄ_ն_բացառում_է_Իսպանիայի_և_Կատալոնիայի_միջև_միջնորդությունը
Մադրիդի և Կատալոնիայի ինքնավարության ղեկավարության միջև հակամարտությանը միջամտելու հիմքեր չկան, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 11:40 Asia/Tehran
  • ԵՄ-ն բացառում է Իսպանիայի և Կատալոնիայի միջև միջնորդությունը

Մադրիդի և Կատալոնիայի ինքնավարության ղեկավարության միջև հակամարտությանը միջամտելու հիմքեր չկան, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների դիրքորոշումը հստակ է՝ կարիք չկա միջնորդության կամ միջազգային նախաձեռնությունների համար», - հայտարարել է Տուսկը՝ հավելելով, որ Իսպանիայում տիրող իրավիճակի առնչությամբ մշտական կապի մեջ է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:

Հիշեցնենք, Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ին արտակարգ նիստում Կատալոնիայի նկատմամբ հետագա քայլերն որոշելու համար. Մադրիդն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է Կատալոնիային զրկել ինքնավարությունից:

armedia.am