-
Իրանը լուսանկարներում- Իրանի Քուհռանգ գյուղի տները թաղվել են ձյան մեջ
Փետրվար 17, 2023 07:46Իրանի Չահարմահալ և Բախտիարի նահանգում ձյան առատ տեղումների պատճառով, Քուհռանգ քաղաքում կարմիր կարգավիճակ է հայտարարվել: Քաղաքում ձյան բարձրությունն այնքան մեծ է, որ այն ծածկել է որոշ տներ:
-
Հայաստան ժամանած Իրանի պատվիրակությունն այցելել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն
Փետրվար 16, 2023 14:12Իրանի հակաականային գործունեության կենտրոնի (ՀԳԿ) ղեկավար կազմը՝ տնօրեն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադիի գլխավորությամբ, փետրվարի 15-ին այցելել է ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ):
-
Կարևորվել է Թեհրանի և Պեկինի շփումն ու համագործակցությունը՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն առաջ մղելու համար
Փետրվար 16, 2023 13:41Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր բանագնացը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարը, ինչպես նախկինում, պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը, պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները առաջ մղելու համար։
-
Իրանում տարեկան 1300 ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվում
Փետրվար 16, 2023 13:10Իրանի գիտատեխնիկական շտաբի տեխնոլոգիաների և նորարարությունների ռազմավարական ոլորտի վերահսկողության տնօրենն ասել է. -«Իրանում տարեկան 1300 արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվում»։
-
Մեկնաբանություն-Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը կարևորել է երկրի պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտությունը
Փետրվար 16, 2023 12:34Պաշտպանական հզորության պահպանման և կատարելագործման անհրաժեշտությունը տարբեր երկրների համար տարբեր է, և քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական դիրք ունի և միշտ եղել է արտաքին թշնամիների սպառնալիքի տակ, անհրաժեշտ է շարունակաբար պահպանի և կատարելագործի իր պաշտպանական հզորությունը:
-
Մեկնաբանություն- Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը թույլ ներկայացնելու թշնամիների ապարդյուն փորձը
Փետրվար 16, 2023 08:34Հակառակորդի՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմակայելու ուղիներից մեկն այն է, որ ցույց տա թե իբր Իրանը փակուղու առաջ է կանգնել, ինչի համար էլ մեծ ծախսեր է կատարվում թշնամիների կողմից:
-
Ռաիսի. Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է Ասիայում վստահության ամրապնդման և տնտեսական սերտաճման վրա
Փետրվար 16, 2023 07:01Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սայեդ Էբրահիմ Ռաիսին Թեհրան ժամանելուն պես այս այցի ձեռքբերումների մասին իր ելույթում ասաց.«ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը վստահության ամրապնդումն է հարևանների և Ասիայի տնտեսական մերձեցման քաղաքականության մեջ, և այս ուղևորությունը կարևոր էր, քանի որ կարող էր օրինակելի համաձայնագիր իրականացնել տնտեսական և առևտրային ոլորտներում։ Ուստի նախագահների ներկայությամբ երկու երկրների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման 20 հուշագիր»։
-
ՄԱԿ. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են
Փետրվար 15, 2023 14:58ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցներն Իրանի ժողովրդի դեմ և դրանց կիրառումը երրորդ երկրների նկատմամբ հակասում են միջազգային օրենքներին։
-
Մեկնաբանություն - Իրանի և Չինաստանի նախագահների հանդիպումը և Սի Ցզինպինի կողմից Իրանի հետ հարաբերությունների կարևորումը
Փետրվար 15, 2023 14:24Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երեքշաբթի օրը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Չնայած ԻԻՀ-ի և Չինաստանի թշնամիները դեմ են երկու երկրի հարաբերությունների ամրապդնմանն ու ընդլայնմանը, սակայն , կողմերի լավ կառավարման շնորհիվ այս հարաբերություններում մեծ առաջընթաց կա»:
-
Չինաստանի նախագահը պաշտոնապես դիմավորել է Իրանի նախագահին, այցի շրջանակում ստորագրվել է երկկողմ համագործակցության 20 փաստաթուղթ
Փետրվար 14, 2023 13:14Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այդ երկրի Ազգային Ժողովրդական Կոնգրեսում պաշտոնապես դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին, ով գլխավորելով բարձրաստիճան քաղաքա-տնտեսական պատվիրակություն այցելել է Պեկին: