Իրանում տարեկան 1300 ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվում
Իրանի գիտատեխնիկական շտաբի տեխնոլոգիաների և նորարարությունների ռազմավարական ոլորտի վերահսկողության տնօրենն ասել է. -«Իրանում տարեկան 1300 արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվում»։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի գիտատեխնիկական շտաբի տեխնոլոգիաների և նորարարությունների ռազմավարական ոլորտի վերահսկողության տնօրեն Մոջթաբա Թավուսին, անդրադառնալով Իրանում «ցողունային բջիջների գիտության և տեխնոլոգիաների ազգային փաստաթղթի» մշակվելուն, հավելել է.«Բջջային թերապիայի, գենային թերապիայի և հյուսվածքների ինժեներիայի ոլորտում Իրանի արտադրանքը ներկայումս բարձրորակ արտադրանք է, և այս առումով մենք աշխարհում վեցերորդ տեղում ենք»:
Անդրադառնալով Իրանում ցողունային բջիջների հեղինակավոր կենտրոնների գործունեությանը, Թավուսին ասել է.«Ներկայումս ավելի քան 20 կենտրոններ մատուցում են ցողունային բջիջների ծառայություններ, ինչպիսին է ցողունային բջիջների և արյունաստեղծ բջիջների փոխպատվաստումը, և Իրանում տարեկան 1300 արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում է իրականացվում»: