ՄԱԿ. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցներն Իրանի ժողովրդի դեմ և դրանց կիրառումը երրորդ երկրների նկատմամբ հակասում են միջազգային օրենքներին։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ Ալենա Դոհանը և Օբիորա Օկաֆորը տարածել են հաղորդագրություն, որում անդրադառնալով Թեհրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի և անօրինական պատժամիջոցների ազդեցությանը թալասեմիայով տառապող իրանցիների վրա, հայտարարել են, որ թալասեմիայով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներն արտադրվում են շվեյցարական «Նովարտիս» ընկերության կողմից և դրա բաղադրիչները ևս ֆրանսիական ընկերության կողմից են ներկրվում, սակայն պատժամիջոցների պատճառով այդ դեղերը Իրան չեն հասնում։
Դոհանն ու Օկաֆորն ասում են, որ նույնիսկ երբ դեղերն Իրանին հանձնելու թույլտվություն է տրվում, արտադրողները, ապահովագրողները կամ բանկերը չեն ցանկանում բիզնես վարել Իրանի հետ՝ վախենալով ԱՄՆ-ի թշնամական պատժամիջոցներից ,ինչը թալասեմիայով տառապողների մոտ հանգեցնում է վախի, ցավի և վաղաժամ մահվան :
Այս երկու զեկուցողներն ԱՄՆ-ի կառավարությանը կոչ են արել վերացնել բժշկական նպատակներով ֆինանսական գործարքների ճանապարհին ցանկացած խոչընդոտ և սահմանափակում,բացառել պատժամիջոցների կիրառումը մարդասիրական ոլորտում և Իրան բժշկական ներկրումների համար չկիրառել երկրորդական պատժամիջոցներ:
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը վերջերս կայացած նիստում ասել է,- «Դաժան պատժամիջոցները ազդել են Կարմիր մահիկի ընկերության մարդասիրական գործունեության վրա և խոչընդոտել են ներքին և միջազգային մասշտաբով ընկերության պարտականությունների և պարտավորությունների արդյունավետ կատարմանը»։