Մեկնաբանություն-Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը կարևորել է երկրի պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտությունը
Պաշտպանական հզորության պահպանման և կատարելագործման անհրաժեշտությունը տարբեր երկրների համար տարբեր է, և քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական դիրք ունի և միշտ եղել է արտաքին թշնամիների սպառնալիքի տակ, անհրաժեշտ է շարունակաբար պահպանի և կատարելագործի իր պաշտպանական հզորությունը:
Դա այն դեպքում,երբ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում բազմաթիվ քաղաքական ճգնաժամերի պատճառով որոշ երկրների թուլությունը, ինչպես նաև արտաքին միջամտությունները,որոնց հետևանքով տեղի ունեցան պատերազմներ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Եմենում, ցույց են տալիս, թե այս տարածաշրջանը որքան ենթակա է բռնության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի:
Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո թշնամիները, այդ թվում՝ ամերիկացիները, փորձեցին տարբեր միջոցներով, այդ թվում՝ ռազմական միջոցով ճնշում գործադրել Իրանի վրա, ընդորում հրահրեցին Իրաքի բաասական ռեժիմին հարձակվել Իրանի վրա և արդյունքում Իրանին պարտադրեց ութամյա պատերազմը:
Այս պարտադրյալ պատերազմը մեծացրեց Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունն ու հաստատակամությունը՝ ստեղծելու և արտադրելու ամենաառաջադեմ զենքերն ու ռազմական տեխնիկան պաշտպանական բոլոր ոլորտներում, ինչպիսիք են հրթիռային, անօդաչու թռչող սարքերի, օդային, ծովային, ցամաքային, հակաօդային պաշտպանության, ռադարային և էլեկտրոնային ոլորտներում, և այժմ Իրանի պաշտպանական ու ռազմական հզորությունը լավագույն գործոնն է ազգային անվտանգության պահպանման և երկրի սահմանների պաշտպանման համար։
ԻԻՀ պաշտպանական հզորության ամրապնդման անհրաժեշտության մյուս պատճառը, Սիոնիստական ռեժիմի նման թշնամիների ,ինչու չէ նաև մրցակիցների և տարածաշրջանային այլ տերությունների ջանքերն են իրենց ռազմական հզորությունը մեծացնելու համար,որի մասին են վկայում նրանց ռազմական ծախսերի ավելանալը:
Որպես օրինակ՝ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականին Սիոնիստական ռեժիմը 25 միլիարդ դոլար հատկացրել է իր ռազմական ծախսերին, ինչը մոտ 4 անգամ գերազանցում է Իրանի պաշտպանական բյուջեն։ Սաուդյան Արաբիան նույնպես ծախսել է 55 միլիարդ դոլար, ինչը 8 անգամ գերազանցում է 1401 թվականի Իրանի պաշտպանական բյուջեն։
Սա այն դեպքում, երբ Իրանը, որպես աշխարհի 17-րդ ամենաբազմամարդ և 18-րդ լայնածավալ երկիր, ունի ամենացածր ռազմական ծախսերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, սակայն թշնամիները փորձում են Իրանի պաշտպանական հզորության աճը դարձնել գործիք, տարածաշրջանում և աշխարհում իրանաֆոբիա առաջացնելու համար։
Ակնհայտ է, որ մեր օրերում պաշտպանական հզորությունը ազգային հզորության հենասյուներից է, որը կենսական նշանակություն ունի երկրի անվտանգության համար: Գերագույն առաջնորդը բազմիցս ընդգծել է այս կարևորությունը և այն անհրաժեշտ է համարել սպառնալիքների կանխարգելման ինչպես նաև երկրի անվտանգության պահպանման համար:
Չորեքշաբթի օրը Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Իրանի ռազմական հզորությունը անհրաժեշտ չլինելու վերաբերյալ թշնամու հաճախակի հարձակումներին ու կասկածներին, ասել է.-«Առաջին հերթին, մի երկիր ,որ այսքան թշնամի ունի պետք է մտածի իր և իր ժողովրդի մասին , ինչպես ,որ հեղափոխության սկզբում,երբ հասկացա ,ոմանք ցանկանում են վաճառել F-14 ինքնաթիռները,ես արագ հարցազրույց տվեցի և բացահայտեցի դա, և այդ որոշումը ձախողվեց: Հիմնվելով բանականության ու շարիաթի վրա, մենք լիովին ուշադրության կենտրոնում ենք պահել պաշտպանական ասպեկտները և հիմնվելով Ղուրանի վրա, մենք ապագայում ևս ջանքեր կգործադրենք այս ապարեզում»: