-
Թախթռավանչի. Միացյալ Նահանգները շարունակում է խախտել 2231 բանաձևը
Հուլիս 21, 2020 04:56ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է, որ չնայած Միացյալ Նահանգները պարտավորություններ ունի ՄԱԿ-ի բանաձևերի նկատմամբ, սակայն շարունակում է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
-
Ռուսաստան. Միացյալ Նահանգներն Իրանին ստիպում են հեռու մնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններից
Հուլիս 18, 2020 08:24Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն է պատճառ դարձել, որպեսզի Իրանը հեռանա իր պարտավորությունների գործադրումից:
-
Ռուս դիվանագետ. ՀԳՀԾ-ն կպահպանվի մնացած անդամների ջանքերով
Հուլիս 16, 2020 14:32Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի մնացած անդամների ջանքերով, միջուկային համաձայնագիրը կպահպանվի:
-
ԻԻՀ նախագահ.«Իրանը երբեք չի հանձնվի գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի ճնշումներին»
Հուլիս 15, 2020 13:16Ընդգծելով, որ Իսլամական հանրապետությունը երբեք չի հանձնվի գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի ճնշումներին, ԻԻՀ նախագահն ասել է.«Ամերիկացիները պետք է իմանան, որ չնայած Իրանի ժողովրդի շահերի դեմ իրականացրած կործանարար քայլերին, երբեք չեն հասնի իրենց նպատակներին»:
-
Բորելը կոչ է արել Եվրոպային ՀԳՀԾ-ի հարցով համագործակցել Իրանի հետ
Հուլիս 15, 2020 12:36ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Եվրամիությանը կոչ է արել ջանքեր գործադրել ՀԳՀԾ-ի հարցով Իրանի հետ համագործակցելու ուղղությամբ:
-
Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ ՀԳՀԾ-ի կապակցությամբ
Հուլիս 15, 2020 04:56Չինաստանի ԱԳՆ խոսնակը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ ՀԳՀԾ- ին վերադառնալու կապակցությամբ:
-
Զարիֆ. ԱՄՆ-ի կողմից օրենքի և դիվանագիտության նորմերի խախտումը սպառնում է աշխարհի անվտանգությանը
Հուլիս 15, 2020 04:17ՀԳՀԾ-ի ստորագրման հինգերորդ տարելիցի կապակցությամբ Թվիթերում արած գրառման մեջ, Իրանի արտգործնախարարն ասել է. «ԱՄՆ-ի կողմից օրենքի և դիվանագիտության նորմերի խախտումը սպառնում է աշխարհի անվտանգությանը և աշխարհում Վաշինգտոնի խայտառակության պատճառ է դարձել»:
-
Բորել.«ՀԳՀԾ-ի պահպանման համար կանենք ամեն ինչ»
Հուլիս 14, 2020 14:22ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ ինքը վճռական է տրամադրված միջազգային հանրության ու ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի համագործակցությամբ համաձայնության պահպանման համար անել ամեն ինչ:
-
ՀԳՀԾ-ն համաձայնագիր է՝ առանց այլընտրանքի
Հուլիս 14, 2020 12:58Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային գործարքի ստորագրման հինգերորդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում, Ռուսաստանը նշել է, որ ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի:
-
Էրաղչի. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում քննարկման կդրվեն Եվրոպայի պարտավորությունների խախտման դեպքերը»
Հուլիս 13, 2020 14:46Նշելով, որ երեք եվրոպական երկրները՝ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան հավատարիմ չեն մնացել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով սահմանված իրենց պարտավորություններին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում քննարկման կդրվեն եվրոպացիների պարտավորությունների խախտման դեպքերը»: