Բորել.«ՀԳՀԾ-ի պահպանման համար կանենք ամեն ինչ»
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ ինքը վճռական է տրամադրված միջազգային հանրության ու ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի համագործակցությամբ համաձայնության պահպանման համար անել ամեն ինչ:
Երեքշաբթի օրը ՀԳՀԾ-ի ստորագրման 5-րդ տարելիցի առիթով հանդես գալով մի հաղորդագրությամբ, Ջոզեֆ Բորելը շեշտել է. «ՀԳՀԾ-ի պահպանումը առավել քան երբևէ կարևոր է և կողմերի միջոցով համաձայնության լիարժեք գործադրումը կենսական նշանակություն ունի»:
Բորելը հավելել է. «ՀԳՀԾ-ն միակ միջոցն է, որ միջազգային հանրությանը վստահություն է ներշնչում ՀԳՀԾ-ի խաղաղանպատակ լինելու մասին»:
Այս հաղորդագրության մեջ ասված է.«ՀԳՀԾ-ն ներառում է Իրանի համար նախատեսված միջուկային հանձնառություններ, որոնք պետք է գործադրվեն Իրանի դեմ միջազգային պատժամիջ)ոցների չեղարկման և Թեհրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների նորմալացման դիմաց»:
Այս հաղորդագրության մեջ ցավ հայտնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլի կապակցությամբ, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է. «Չպետք է ենթադրել, որ ապագայում միջազգային հանրության համար առիթ կստեղծվի ներկայիս համապարփակ եղանակով լուծել Իրանի հետ առաջացած միջուկային խնդիրը»: