ԻԻՀ նախագահ.«Իրանը երբեք չի հանձնվի գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի ճնշումներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i122980-ԻԻՀ_նախագահ._Իրանը_երբեք_չի_հանձնվի_գերտերությունների_հատկապես_ԱՄՆ_ի_ճնշումներին
Ընդգծելով, որ Իսլամական հանրապետությունը երբեք չի հանձնվի գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի ճնշումներին, ԻԻՀ նախագահն ասել է.«Ամերիկացիները պետք է իմանան, որ չնայած Իրանի ժողովրդի շահերի դեմ իրականացրած կործանարար քայլերին, երբեք չեն հասնի իրենց նպատակներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 13:16 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Իրանը երբեք չի հանձնվի գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի ճնշումներին»

Ընդգծելով, որ Իսլամական հանրապետությունը երբեք չի հանձնվի գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի ճնշումներին, ԻԻՀ նախագահն ասել է.«Ամերիկացիները պետք է իմանան, որ չնայած Իրանի ժողովրդի շահերի դեմ իրականացրած կործանարար քայլերին, երբեք չեն հասնի իրենց նպատակներին»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, նշելով, որ չնայած հակաիրանական պատժամիջոցներին և կորոնավիրուսի համավարակի  հետևանքով առաջացած խնդիրներին, նվազել են գնաճի տեմպերը և աճել է տնտեսությունը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանն ԱՄՆ-ի գործողությունների դիմաց երբեք չի մեկուսացել և երբեք չի դադարել այս երկրի տնտեսության աճը»:

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ստորագրման հինգերորդ տարելիցին, ԻԻՀ նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը սիոնիստների, տարածաշրջանի հետադեմ երկրների ղեկավարների և ԱՄՆ ծայրահեղականների չարաբաստիկ եռյակի ջանքերի արդյունք է: Իրանի խաղաղասեր լինելու փաստը, հակաիրանական քարոզչության անհիմ լինելը, Իրանի ազգային անվտանգությանը հարվածելու թշնամու փորձերի ձախողումը և Թեհրանի դեմ Անվտանգության Խորհրդի բանաձևերի չեղարումը ՀԳՀԾ-ի ձեռքբերումներն են,որոնք  պահպանվել են մինչ օրս, չնայած ԱՄՆ-ի ջանքերին»:

«Իրանի զենքի էմբարգոյի ավարտը միջազգային իրավունքի և բազմակողմանիության պահպանման ուղղությամբ քայլ կլինի և Թեհրանը ուշադիր հետևում է այս ոլորտում տեղի ունեցող զարգացումներին»,ասել է նախագահ Ռոհանին: