ՀԳՀԾ-ն համաձայնագիր է՝ առանց այլընտրանքի
https://parstoday.ir/hy/news/world-i122927-ՀԳՀԾ_ն_համաձայնագիր_է_առանց_այլընտրանքի
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային գործարքի ստորագրման հինգերորդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում, Ռուսաստանը նշել է, որ ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2020 12:58 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն համաձայնագիր է՝ առանց այլընտրանքի

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային գործարքի ստորագրման հինգերորդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում, Ռուսաստանը նշել է, որ ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի:

Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Ռուսաստանի ներկայացուցչությունն այսօր թվիթերյան իր միկրոբլոգում ՀԳՀԾ-ն ստորագրած բոլոր կողմերին և ՄԱԿ-ի մյուս անդամներին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել այս միջազգային համաձայնագիրը պաշտպանելու համար:

Հինգ տարի առաջ 2015 թվականի հուլիսի 14-ին, Իրանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Բրիտանիան Եվրամիության հետ միասին Վիեննայում ստորագրեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ միջուկային գործարքը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին խոստանալով, որ Իրանին կստիպի հանձնվել, միակողմանիորեն  խախտեց ՀԳՀԾ-ով ստանձնած Վաշինգտոնի պարտավորությունները և դուրս եկավ այս միջազգային համաձայնագրից ու հայտարարեց, որ կվերականգնի Իրանի դեմ սահմանված միջուկային պատժամիջոցները:

Թե ԱՄՆ-ի ներսում և թե միջազգային շրջանակները դատապարտեցին Թրամփի այդ քայլը: