-
ՌԴ–ի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով. Օվերչուկ
Օգոստոս 06, 2026 11:42Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դրամատիկ կերպով կրճատվում է. 2026 թվականին ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով և կշարունակի նվազել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
-
Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան
Օգոստոս 06, 2026 11:28Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
-
ՀՀ ՍԴ–ն կքննի TRIPP-ի շրջանակային համաձայնագրի` Սահմանադրությանը համապատասխանության գործը
Օգոստոս 05, 2026 19:37Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
-
Հայաստանն ունի հրետանային համակարգեր, որոնք ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում համարվում են առաջատար
Օգոստոս 05, 2026 17:06«Նույնիսկ դիլետանտ մարդու համար գերակնհայտ է, որ շատ ավելի բարձր է մեր բանակի մարտունակության մակարդակը, քան դրանից առաջ էր, որովհետև ձեր մյուս խմբակցության իշխանությունները մեզ ժառանգություն էին թողել բանակ, որտեղ, օրինակ, դեռ օգտագործման և ծառայության մեջ էին 1930-ականներին արտադրված ԿՍ-19 հրանոթներ»:
-
ՀՀ վարչապետն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Օգոստոս 05, 2026 16:57ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին:
-
ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ իր գնահատականը
Օգոստոս 05, 2026 16:45Հայաստանի անվտանգության սպառնալիքներից են Ադրբեջանի հետ խաղաղության դեռևս անշրջելի և ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չլինելը, Թուրքիայի հետ փակ սահմանն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև տնտեսական, անվտանգային և էներգետիկ կապերի ոչ բավարար դիվերսիֆիկացումը։
-
Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան
Օգոստոս 05, 2026 16:13Սահմանադրության փոփոխությունը առաջին հերթին հենց մեզ՝ ՀՀ-ին է պետք, դա միանշանակ է, որովհետև Սահմանադրության փոփոխությունը պետք է նաև ապահովի խաղաղության հարատևումը։
-
ՀՀ–ն և ՌԴ–ն չեն սպառել դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելու տարածքը․ Սոնա Ղազարյան
Օգոստոս 05, 2026 15:58Հայաստանն ու Ռուսաստանը չեն սպառել խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու տարածքը, հնարավորությունները, գործիքները։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սոնա Ղազարյանը։
-
«Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով»․ Հաջիև
Օգոստոս 04, 2026 19:22Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի համար։
-
Իրանի շուրջ տիրող իրավիճակը և ռուսական սահմանափակումներն ազդում են ՀՀ տնտեսության վրա․ Խաչատրյան
Օգոստոս 04, 2026 18:52Իրանի շուրջ անկայունության պատճառով մենք զգացել ենք և շարունակում ենք զգալ լոգիստիկ, ինչպես նաև էներգակիրների գների հետ կապված խնդիրներ։