-
Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
Հունիս 15, 2026 10:39ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։ Այս մասին հայտնեց նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
-
ԿԸՀ-ն ԲՀԿ-ի դիմաց հաշվեց 3.893% ձայն՝ արձանագրելով, որ կուսակցությունը չի մտնում ԱԺ
Հունիս 14, 2026 18:12Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մտնում խորհրդարան։
-
Ալիևի օգնականն առաջին անգամ այցելել է ՀՀ. Դիլիջանում Հաջիևին ընդունել է Արմեն Գրիգորյանը
Հունիս 14, 2026 18:07Դիլիջանում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
-
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հրապարակային հերքում և 9 մլն դրամ
Հունիս 13, 2026 11:31Երևանի քաղաքացիական դատարանը հունիսի 12–ին վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և ավելին քան 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
-
Փոփոխվող իրողություններում ՌԴ–ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական աշխատանքի. դեսպան
Հունիս 13, 2026 10:58Նոր իրողությունների պայմաններում Մոսկվան պատրաստ է կառուցողական եղանակով վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները։
-
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
Հունիս 12, 2026 19:40ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ։
-
ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը
Հունիս 12, 2026 14:00Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը՝ ընդգծելով, որ ներկա պահին ԿԸՀ-ի պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։
-
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Հունիս 12, 2026 13:04ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
-
Թուրքական Yeni Şafak-ը գրում է․ Թուրքիան և Հայաստանը կարող են հասնել մինչև 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառության
Հունիս 11, 2026 18:43Թուրքական Yeni Şafak լրատվամիջոցը գրել է, որ Ալիջան (Մարգարա) և Աքյակա (Ախուրիկ) սահմանային անցակետերի բացման դեպքում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արագանալ, իսկ երկկողմ առևտրաշրջանառությունը հասնել մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի։
-
Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
Հունիս 11, 2026 18:26Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: