-
Արցախի դեմ իրականացված Ադրբեջանի ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում․ Աբրահամյան
Սեպտեմբեր 19, 2025 05:54Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023–ի սեպտեմբերի 19–ին, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, որն ավարտվեց Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 244 մարդ , որից 11-ը` քաղաքացիական անձինք: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
-
ՌԴ–ն ՀՀ–ի հետ հարաբերություններում ելնում է ինքնիշխան հավասարության դիրքորոշումից․ ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 19, 2025 05:40Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում առաջնորդվում է ինքնիշխան հավասարության դիրքորոշումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայկական լրատվական դաշտում տարածվող թեզերին «Մոսկվայի ավագության» և այն մասին, թե իբր ռուսական կողմը պատրաստ չէ հաշվի առնել Երևանի ինքնուրույն որոշումները:
-
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով. ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 18, 2025 14:58Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Միևնույն ժամանակ հիմք են ընդունվում Երևանի հայտարարությունները, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը սառեցված է:
-
ՀՀ–ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը
Սեպտեմբեր 18, 2025 14:50Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
-
ՀՀ-ի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ի նկատմամբ նրա պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 18, 2025 14:37Առայժմ Եվրամիությանը միանալու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունները զուտ «քաղաքական հայտարարություններ» են, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
-
Երբ որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանել, նման թեմայով բանակցություններ կբացենք. Փաշինյան
Սեպտեմբեր 18, 2025 09:00Ես բազմիցս ասել եմ, որ այդ մանրամասների շուրջ պայմանավորվածություն չունենք, մենք ունենք սկզբունքներ և մենք մեզ հարց պետք է տանք՝ ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքն անցնի Նախիջևանով:
-
Հայաստանի և Չինաստանի միջև բավականին գործընկերություն է ձևավորվել. վարչապետ
Սեպտեմբեր 18, 2025 08:51Հայաստանի և Չինաստանի միջև բավականին կոնկրետ գործընկերություն է ձևավորվել և այդ գործընկերությունը պետք է զարգանա, այդ թվում՝ փոխադարձ ներդրումային հնարավորությունների միջոցով։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Կոնգրեսական Շերմանը ներկայացրել է փոփոխություն, որն արգելափակում է ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին․ ANCA
Սեպտեմբեր 18, 2025 08:18ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ներկայացրել է մի փոփոխություն, որը արգելափակում է ԱՄՆ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IDFC) աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին՝ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերացրել Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանը չի ազատ արձակել հայ ռազմագերիներին, հայտնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA)։
-
Սպահանի Նոր Ջուղա թաղամասը՝ մշակութային փոխանակման, կրոնական հանդուրժողականության և գեղարվեստական շքեղության կենդանի խորհրդանիշ է
Սեպտեմբեր 18, 2025 07:36Սպահանի Նոր Ջուղա հայկական թաղամասը կառուցվել է Սեֆյանների ժամանակաշրջանում, Զայանդե գետի ափին։
-
Պապոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ընդլայնման ծրագրերը
Սեպտեմբեր 17, 2025 14:22ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։