ՀՀ ԱԽ քարտուղարը Հաջիևի հետ քննարկմանը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը
https://parstoday.ir/hy/news/daily_news-i240096-ՀՀ_ԱԽ_քարտուղարը_Հաջիևի_հետ_քննարկմանը_կարևորել_է_խաղաղության_գործընթացի_ինստիտուցիոնալացումը
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորում»-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։
(last modified 2025-12-07T15:24:28+00:00 )
Դեկտեմբեր 07, 2025 15:56 Asia/Tehran
  •  ՀՀ ԱԽ քարտուղարը Հաջիևի հետ քննարկմանը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորում»-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։

Արմեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին ու կարևորել խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը:

Գրիգորյանը նաև կարևորել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչումն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում առաջացող տնտեսական հնարավորությունները՝ հավելելով, որ բիզնես հետաքրքրությունների աճն ու տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների ներգրավվածությունը կնպաստեն տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդմանը:

ՀՀ ԱԽ քարտուղարը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև փոխվստահության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև կողմերի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։ Գրիգորյանը նաև կարևորել է միջազգային գործընկերի ներգրավվածությունը վերոնշյալ գործընթացներում: