Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
Դեկտեմբեր 07, 2025 19:02 Asia/Tehran
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի Լիբանան կատարած այցի, Լիբանանում տիրող իրավիճակի, Հայաստան-Իրան հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող հաղորդուղու հետ կապված հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպանը Վեհափառ հայրապետին հրավիրել է այցելել Իրան։
Պիտակ