-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմավորեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին
Օգոստոս 19, 2025 07:00ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմավորեց Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի բակում:
-
Բաղայի. Մենք դեմ ենք աշխարհաքաղաքական փոփոխություններին և օտարերկրյա ռազմական ներկայությանը
Օգոստոս 18, 2025 14:15Pars Today – Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Թեհրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև վերջերս կնքված համաձայնագրին: Ընդգծելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը վեճերի խաղաղ կարգավորման հարցում, Բաղային անդրադարձավ Իրանի անվտանգության և աշխարհաքաղաքական մտահոգություններին Հարավային Կովկասի տարածաշրջանում:
-
Sepah Pasdaran. «Զանգեզուրի միջանցքը» սոսկ քողարկում է Իրանի հյուսիսային սահմաններ ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար
Օգոստոս 17, 2025 15:56«Զանգեզուրի միջանցքը» ընդամենը քողարկում է դեպի Իրանի հյուսիսային սահմաններ ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
-
Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է
Օգոստոս 17, 2025 11:52Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։
-
ՀՀ ՊՆ-ն հերքում է «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը
Օգոստոս 17, 2025 11:31Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը:
-
ՀՀ ՆԳՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Օգոստոս 16, 2025 15:50Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։
-
ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի նավթի փոխնախարարը քննարկել են մի շարք ոլորտային հարցեր
Օգոստոս 16, 2025 14:32Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։
-
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչի․ Իրանի մտահոգությունը կապված է հայկական ճանապարհաշինարարական նախագծում ամերիկյան ընկերության ներկայության հետ
Օգոստոս 15, 2025 06:48ԻԻՀ ռադիոհեռուստատեսության առաջին ալիքի հետ հարցազրույցում ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է․ Իրանի մտահոգությունը կապված է հայկական ճանապարհաշինարարական նախագծում ամերիկյան ընկերության ներկայության հետ:
-
Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան
Օգոստոս 15, 2025 08:14ԻՐՆԱ-ին տված հարցազրույցում ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը խոսել է Երևանի դիրքորոշման մասին տարածաշրջանում Միացյալ Նահանգների կամ որևէ երրորդ կողմի ներկայության վերաբերյալ և երաշխավորել, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային երկրների նկատմամբ բացասական դեր չի խաղա ։
-
ՀՀ–ի համար առաջնահերթ է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը. Մհեր Գրիգորյան
Օգոստոս 15, 2025 07:13Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը և էներգետիկ անվտանգության ապահովումը։ Այս մասին Ղրղզստանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։