Թրամփի հատուկ ներկայացուցիչ․ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը մերձեցման ճանապարհին են
https://parstoday.ir/hy/news/world-i238748-Թրամփի_հատուկ_ներկայացուցիչ_Թուրքիան_Հայաստանը_և_Ադրբեջանը_մերձեցման_ճանապարհին_են
ԱՄՆ-ի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բերաքը Բահրեյնում կայացած «Մանամայի երկխոսություն» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են մերձեցման ճանապարհին, ինչը, ըստ նրա, կարող է անհավատալի թվալ։
(last modified 2025-11-02T12:34:54+00:00 )
Նոյեմբեր 02, 2025 16:04 Asia/Tehran
  •  Թրամփի հատուկ ներկայացուցիչ․ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը մերձեցման ճանապարհին են

ԱՄՆ-ի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բերաքը Բահրեյնում կայացած «Մանամայի երկխոսություն» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են մերձեցման ճանապարհին, ինչը, ըստ նրա, կարող է անհավատալի թվալ։

Բերաքն այս միտքն արտահայտել է՝ նկարագրելով ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ։

«Թուրքիան, մյուս կողմից, ունի այլ կառուցվածք։ Դա ոչ արաբական, մահմեդական երկիր է։ Եվ այն ունի կայուն հարթակ։ Դա ՆԱՏՕ-ի մեր ամենախոշոր դաշնակիցն է՝ մեզնից բացի։ Մենք անցկացրել ենք 11 հանդիպում նախագահ Էրդողանի և նախագահ Թրամփի միջև։ Քննարկել ենք F-35-ը, F-16-ը, S-400-ը։ Boeing-ի հետ 100 միլիարդ դոլարի պայմանագիրը։ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը մերձեցման ճանապարհին են, ինչը կարող է անհավատալի թվալ», – ասել է Բերաքը։