-
ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիան կվերածվի պատերազմի դաշտի
Մայիս 30, 2022 04:16Ամերիկյան թերթն անդրադառնալով Ֆինլանդիային ՆԱՏՕ բերելու ԱՄՆ-ի ջանքերին, նշել է, որ դա մեծ սխալ է, հավելելով, որ այդ երկրի անդամակցությունը դաշինքին, կարող է Ֆինլանդիայում պատերազմի բռնկման պատճառ դառնալ և այդ երկիրը վերածել ԱՄՆ-Ռուսաստան մարտադաշտի:
-
Էրդողանը դարձյալ դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
Մայիս 29, 2022 14:36Թուրքիայի նախագահը դարձյալ Շվեդիային և Ֆինլանդիային որպես ահաբեկչության հովանավորներ ներկայացնելով, ընդդիմացել է Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների անդամակցությանը:
-
Ռուսաստանի հետ պատերազմից խուսափելու համար ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա․ Սթոլթենբերգ
Մայիս 24, 2022 14:49ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից։
-
Գազի արտահանումը Ֆինլանդիա դադարեցնելը, Ռուսաստանի գործնական պատասխանն է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
Մայիս 22, 2022 07:40Շաբաթ օրը Ռուսաստանը դադարեցրեց գազի արտահանումը Ֆինլանդիա, և մեկնարկեց արևմտյան բլոկի հետ Մոկսվայի առճակատման նոր փուլը: Պետական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է գազի արտահանումը Ֆինլանդիա, քանզի Հելսինկին մերժել է Մոսկվայի պահանջը՝ գազի դիմաց վճարել ռուբլով այն բանից հետո, երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Ուկրաինայում գործողությունների պատճառով։
-
ՆԱՏՕ-ն հետախուզություն միջոցով ուսումնասիրում է ՌԴ կարևոր կիբեռօբյեկտների պաշտպանությունը
Մայիս 20, 2022 15:03ՆԱՏՕ-ն օգտագործում է ռադիոէլեկտրոնային և համակարգչային հետախուզությունը` Ռուսաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ տվյալներ ստանալու համար։
-
Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման ցանկության մասին
Մայիս 18, 2022 15:17Անվտանգության ապահովման ուղիների ընտրությունը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։ Սակայն անվտանգությունը չպետք է ապահովվի այլ երկրների անվտանգության հաշվին։
-
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել
Մայիս 18, 2022 13:48ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի օրն ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ են ներկայացրել:
-
Մեկնաբանություն- Արևմուտքի ջանքերը՝ «համաշխարհային ՆԱՏՕ» ստեղծելու համար
Մայիս 16, 2022 14:52Մինչ ՆԱՏՕ-ին տարբեր երկրների, հատկապես Ուկրաինայի անդամակցության հարցը այժմ վերածվել է համաշխարհային ճգնաժամի, Բրիտանիայի արտգործնախարարը խոսել է «ՆԱՏՕ-ի համաշխպարհային դաշինքի» ստեղծման մասին։
-
Bloomberg-ը բացահայտել է ՆԱՏՕ-ի հունիսին ընդունվելիք նոր ռազմավարության մանրամասները
Մայիս 16, 2022 05:50Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի անանուն ներկայացուցչին, հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում, որն ընդունվելու է ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովում, Մադրիդում, Ռուսաստանի վարքագիծը կարող է նշվել որպես «անմիջական սպառնալիք»:
-
Մոսկվան զգուշացրել է է ՆԱՏՕ-ին միջուկային ուժերի տեղակայման մասին
Մայիս 14, 2022 15:17Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրոշկոն զգուշացրել է, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) իր միջուկային օբյեկտները մոտեցնի Ռուսաստանի սահմաններին, Մոսկվան համարժեք նախազգուշական միջոցներ կձեռնարկի։