Էրդողանը դարձյալ դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
https://parstoday.ir/hy/news/world-i173374-Էրդողանը_դարձյալ_դեմ_է_հանդես_եկել_ՆԱՏՕ_ի_ընդլայնմանը
Թուրքիայի նախագահը դարձյալ Շվեդիային և Ֆինլանդիային որպես ահաբեկչության հովանավորներ ներկայացնելով, ընդդիմացել է Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների անդամակցությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 29, 2022 19:06 Asia/Tehran
  • Էրդողանը  դարձյալ դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը

Թուրքիայի նախագահը դարձյալ Շվեդիային և Ֆինլանդիային որպես ահաբեկչության հովանավորներ ներկայացնելով, ընդդիմացել է Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների անդամակցությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն Ադրբեջանի Հանրապետությունից վերադարձի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

Անադոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահը, ով  Ֆինլանդիային ու Շվեդիային մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) աջակցելու մեջ, լրագրողների հետ ճեպազրույցում  կրկնել է իր նախկին դիրքորոշումը՝ ասելով. «Քանի դեռ ես Թուրքիայի նախագահն եմ, մենք չենք կարող ահաբեկչությունը հովանավորող երկրներին թույլ տալ  անդամակցել ՆԱՏՕ-ին»:

Էրդողանը հավելել է.«Ի՞նչ ենք անելու, եթե ԱՄՆ-ը չկատարի իր պարտավորությունն ահաբեկչության դեմ պայքարում։ Մենք մեզ կպաշտպանենք։ Մենք ոչ ոքուց և ոչ մի տեղից թույլտվություն չենք ստանա ահաբեկչության դեմ պայքարելու համար»:

Պատասխանելով ռուս-ուկրաինական ճգնաժամի հարցով միջնորդելու կապակցությամբ լրագրողի հարցին, Թուրքիայի նախագահն ասել է.«Ես երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենամ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Մենք կշարունակենք հորդորել կողմերին շարունակել երկխոսությունը և դիվանագիտությունը»: