Մեկնաբանություն- Արևմուտքի ջանքերը՝ «համաշխարհային ՆԱՏՕ» ստեղծելու համար
Մինչ ՆԱՏՕ-ին տարբեր երկրների, հատկապես Ուկրաինայի անդամակցության հարցը այժմ վերածվել է համաշխարհային ճգնաժամի, Բրիտանիայի արտգործնախարարը խոսել է «ՆԱՏՕ-ի համաշխպարհային դաշինքի» ստեղծման մասին։
Նշելով, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը էական նշանակություն ունի, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Տերասը Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է.«Անվտանգությունը Եվրոպայում կամրապնդվի, եթե Ֆինլանդիան և Շվեդիան միանան ռազմական դաշինքին, բայց այսօր կարևոր խնդիրը գլոբալ ՆԱՏՕ-ի վրա կենտրոնանալն է, քանի որ եվրոպական տարածաշրջանում անվտանգություն ապահովելով հանդերձ, այն պետք է ապահովվի նաև Հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը»:
Տերասը կոչ է արել ընդլայնել ՆԱՏՕ-ն, մինչդեռ Ռուսաստանը և Չինաստանը նախկինում կտրականապես դեմ են եղել դաշինքի ընդլայնմանը, այն անվանելով համաշխարհային անվտանգության թուլացման գործոն:

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) հիմնադրվել է 1940-ական թվականներին Վաշինգտոնում, կոլեկտիվ պաշտպանության նպատակով և այժմ այդ կազմակերպությանն անդամակցում են ԱՄՆ-ը և բազմաթիվ եվրոպական ու հարևան երկրներ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավորվել են Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում մեկ կամ մի քանի անդամ երկրների դեմ ռազմական հարձակումը դիտարկել որպես հարձակում բոլոր անդամ երկրների վրա: Կազմակերպությունը, որը ձևավորվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմի սրման հետևանքով, իրականում Միացյալ Նահանգների փորձն էր մոբիլիզացնել եվրոպական երկրները իրեն պաշտպանելու համար և, իհարկե, ընդլայնել ԱՄՆ իշխանությունը՝ հակադարձելու համար ցանկացած սպառնալիքի, ինչպես նաև վերահսկել այնպիսի երկրների, ինչպիսին Գերմանիան է:
Համաշխարհային քաղաքական փոփոխություններով և սառը պատերազմի ժամանակ շրջափակումների վերացմամբ, ՆԱՏՕ-ն նաև փոխեց իր որոշ նպատակները և պլանավորեց ընդլայնել իր գործունեությունը դեպի արևելք՝ նպատակ ունենալով ազդել տարածաշրջանի վրա: Այս առումով, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, միացան Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, և այդ նպատակները շարունակվեցին հետապնդվել նոր ձևաչափով։ Փաստորեն, վերջին տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ն հանդես է եկել որպես Միացյալ Նահանգների և Եվրոպայի ռազմական թև՝ ծառայելով արևմտյան միջամտողական և տարածամոլական նպատակներին: Այնպես որ ուկրաինական ներկայիս ճգնաժամի պայմաններում արեւմտյան երկրները պաշատպանում են Ուկրաինայի պահանջները:

Փաստորեն, թվում է, թե Մոսկվային վերահսկելը և դեպի Արևելյան Եվրոպա ընդլայնելը բավարար չէ նույնիսկ ԱՄՆ պաշտոնյաների համար, և Բրիտանիայի արտգործնախարարը բարձրացրել է ՆԱՏՕ-ի համաշխարհային ընդլայնման հարցը: Քաղաքականություն, որն ուղղված է ԱՄՆ-ի ռազմական գերիշխանության ընդլայնմանը հատկապես Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ:
ՆԱՏՕ-ի անդամները կարծես փորձում են վերասահմանել ՆԱՏՕ-ի առաքելությունները ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ մեծացնելով Ռուսաստանի վտանգը և ուժերի հավասարակշռությունը փոխելով Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս՝ հաշվի առնելով ուժի նոր բևեռացումը աշխարհում:
«ՆԱՏՕ-ն երբեք չի խոստացել որ չի ընդլայնվելու և դա բխում է որոշ միջազգային պայմանագրերից»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ներկա համատեքստում ԱՄՆ-ի պաշտոնյաները կարծես թե ավելի քան երբևէ առաջ են մղում ՆԱՏՕ-ի ընդլայնումը Եվրոպայի հետ համագործակցությամբ, մի նախագիծ, որ նրանք հույս ունեն այդպիսով մեծացնել ԱՄՆ-ի ռազմական հզորությունն աշխարհում, բայց աշխարհի երկրները կարծես թե չեն ընդունում նման քաղաքականությունը: