Մոսկվան զգուշացրել է է ՆԱՏՕ-ին միջուկային ուժերի տեղակայման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i172024-Մոսկվան_զգուշացրել_է_է_ՆԱՏՕ_ին_միջուկային_ուժերի_տեղակայման_մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրոշկոն զգուշացրել է, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) իր միջուկային օբյեկտները մոտեցնի Ռուսաստանի սահմաններին, Մոսկվան համարժեք նախազգուշական միջոցներ կձեռնարկի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 14, 2022 19:47 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է է ՆԱՏՕ-ին միջուկային ուժերի տեղակայման մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրոշկոն զգուշացրել է, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) իր միջուկային օբյեկտները մոտեցնի Ռուսաստանի սահմաններին, Մոսկվան համարժեք նախազգուշական միջոցներ կձեռնարկի։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան թշնամական մտադրություններ չունի Ֆինլանդիայի ու Շվեդիայի նկատմամբ և չի տեսնում իրական պատճառ, որ երկու երկրները միանան ՆԱՏՕ-ին։

Նա ասել է, որ Մոսկվայի պատասխանը ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնմանը կախված է նրանից, թե որքան դաշինքի ռազմական տեխնիկա և ինչ օբյեկտներ կտեղակայեն Ռուսաստանի սահմանների մոտ: