-
Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից
Օգոստոս 25, 2022 14:18Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ատոմակայաննամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից։ Այս մասին հայտնում է ուկրաինական Energoatom պետական ընկերությունը։
-
Հռոմի պապը զգուշացրել է Ուկրաինայում միջուկային աղետի հավանականության կապակցությամբ
Օգոստոս 24, 2022 15:00Աշխարհի կաթոլիկների առաջնորդը զգուշացրել է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ Զապորոժիեյի ատոմակայանի շրջակայքում պայթյունների և միջուկային աղետի վտանգի մասին։
-
Մեկնաբանություն- Ուկրաինարական պատերազմի հեռանկարը՝ դրա մեկնարկից 6 ամիս անց
Օգոստոս 24, 2022 07:29Ուկրաինայի պատերազմի մեկնարկից 181 օր անց, այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Մենք պատրաստ չենք Ռուսաստանի հետ բանակցել հրադադարի հաստատման շուրջ։ Մենք չենք ցանկանում կրկնել Մինսկի պայմանավորվածությունների վատ փորձը, որը հանգեցրեց Ուկրաինայի տարածքի մի մասի կորստին»։
-
Մեկնաբանություն- Դուգինի դստեր սպանությունը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առճակատման սրացումը
Օգոստոս 23, 2022 14:47ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի ուղերձով ցավակցություն է հայտնել հայտնի ռուս տեսաբան Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարիա Դոգինայի ծնողներին։ Պուտինը դաժան ու ստոր ոճրագործություն է բնութագրել այդ սպանությունը և Դարիա Դուգինային բնութագրել է որպես խելացի, տաղանդավոր անձնավորության՝ իսկական ռուսական սրտով։
-
Մեկնաբանություն-Գուտերեշը առաջարկել է հնարավորություն ստեղծել, որպեսզի Ռուսաստանի ռազմավարական արտադրանքները մուտք գործեն համաշխարհային շուկաներ
Օգոստոս 21, 2022 08:10ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կառավարություններին և մասնավոր հատվածին կոչ է արել Ստամբուլում հուլիսի կնքված համաձայնագրի հիմամբ համագործակցել՝ Ռուսաստանի սննդամթերքըի և պարարտանյութի և Ուկրաինայի հացահատիկների մուտքը համաշխարհային շուկաներ ապահովելու ուղղությամբ:
-
Մեկնաբանություն - Ուկրաինայի արևմուտքում կայացել է Ուկրաինայի, Թուրքիայի առաջնորդների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եռակողմ հանդիպումը
Օգոստոս 19, 2022 14:25Հինգշաբթի օրը արևմտյան Ուկրաինայի Լոյո քաղաքում տեղի է ունեցել Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմին վերաբերող հարցեր:
-
Ընդգծում եմ մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Էրդողան
Օգոստոս 19, 2022 14:15Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ է այցով գտնվում Ուկրաինայում։ Լվով քաղաքում նա մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ ձևաչափով հանդիպմանը։ Այնուհետև կողմերը համատեղ ասուլիս են տվել, գրում է ermenihaber.am-ը։
-
Թուրքիան պարտավորվել է վերականգնել Ուկրաինայի ենթակառուցվածքները
Օգոստոս 18, 2022 16:10Թուրքիան եւ Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը եւ Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։
-
Ուկրաինայի ՊՆ ղեկավարը բացահայտել է Ռուսաստանին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը
Օգոստոս 17, 2022 15:05Ուկրաինան ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է, որ չի օգտագործի իրեն մատակարարված արևմտյան զենքը Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների դեմ։ Սակայն Ղրիմում, Դոնբասում և այլ օկուպացված տարածքներում նման սահմանափակումներ չկան։
-
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Զելենսկու և Էրդողանի հետ
Օգոստոս 17, 2022 10:02ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը օգոստոսի 18–ին Լվովում կմասնակցի Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։