Մեկնաբանություն- Ուկրաինարական պատերազմի հեռանկարը՝ դրա մեկնարկից 6 ամիս անց
Ուկրաինայի պատերազմի մեկնարկից 181 օր անց, այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Մենք պատրաստ չենք Ռուսաստանի հետ բանակցել հրադադարի հաստատման շուրջ։ Մենք չենք ցանկանում կրկնել Մինսկի պայմանավորվածությունների վատ փորձը, որը հանգեցրեց Ուկրաինայի տարածքի մի մասի կորստին»։
Պատերազմի յոթերորդ ամսվա մեկնակին ընդառաջ արված այս հայտարարությունը դրական հեռանկար չի թողնում Երկրորդ աշխարհամարտից հետո եվրոպական մայրցամաքում երկու երկրների միջև առաջին պատերազմի ավարտի համար: Ըստ երևույթին, Կիևի արևմտամետ կառավարությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում իր բոլոր ջանքերը նվիրել է ռուսական առաջխաղացումները կանխելուն, նկատի ունենալով այս երկրի արևելյան և հարավային շրջանները հետ վերցնելու գործողությունների ձախողումը, չնայած Արևմուտքի հսկայական ռազմական և զենքային օգնությանը, ունի իր հեղինակությունը վերականգնելու խնդիր և այլ ելք չի տեսնում, քան հրադադարի շուրջ բանակցությունները մերժելը:
Ուկրաինայի պատերազմը կարելի է դիտարկել որպես Արևմուտքի վատ մտադրությունների և Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ պահվածքի արդյունք։ Իրականում Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա Մոսկվայի պատասխանն էր Արևմուտքի ագրեսիվ գործողություններին, որն Ուկրաինային խրախուսում էր անդամակցել ՆԱՏՕ-ին, սպառնալով ՌԴ ազգային անվտանգությանը։
Մոսկվան այդ քայլին դիմեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն բացասական պատասխան տվեցին Ռուսաստանի ողջամիտ խնդրանքներին՝ հրաժարվել դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից և ՆԱՏՕ-ի ուժերը դուրս բերել 1997 թվականի սահմաններից, այսինքն՝ այն սահմաններցի որոնք գործել են նախքան ՆԱՏՕ-ին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների անդամակցության գործընթացի մեկնարկը:
ԱՄՆ-ն ու նրա եվրոպական և ոչ եվրոպացի գործընկերները, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան և նույնիսկ Ճապոնիան, Ուկրաինայի պատերազմը համարում են եզակի հնարավորություն Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի հետ «հաշիվների կարգավորման համար»: ՌԴ նախագահն ավելի քան երկու տասնամյակ դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տարածամոլությանը Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Լատինական Ամերիկայում և նույնիսկ հյուսիսում։ Բացի այդ, արևմտյան առաջնորդների տեսանկյունից, ՆԱՏՕ-ի մերձակայքում Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի հաղթանակը կնշանակի դաշինքի վարկաբեկում և Ռուսաստանի տարածաշրջանային և միջազգային ազդեցության ու հզորության հետագա ընդլայնում և կփոխի Եվրոպայում անվտանգության, ռազմական և քաղաքական հավասարումները:
Ուստի այս երկրներն ամեն գնով փորձում են կանխել Ռուսաստանի հաղթանակը Եվ արևմտյան բարձրաստիճան պաշտոնայները բազմիցս խոսել են այս մասին:
Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Մեծ Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը կարծում է, որ Ուկրաինային արևմտյան դաշնակիցների ուժեղ աջակցությունը դժվարացրել է յուրաքանչյուր կողմի դուրս գալը պատերազմից։ Նա ասում է. «Յուրաքանչյուր կողմ կարծում է, որ դեռ կարող է ունենալ ռազմական առավելություն, ուստի այս պատերազմը դժվար թե շուտ ավարտվի»:
Մյուս կողմից ԱՄՆ-ն փորձում է Ուկրաինայում պատերազմը շարունակելու միջոցով հնարավորինս թուլացնել ռուսական բանակը և ավելի արդյունավետ դարձնել Ռուսաստանի դեմ կիրառվող ծավալուն ու աննախադեպ պատժամիջոցները։ Վաշինգտոնն արդեն ավելի քան 10 միլիարդ դոլարի սպառազինության օգնություն է տրամադրել Ուկրաինային: Իսկ ամերիկացի մի պաշտոնյա երեքշաբթի օրը հայտարարել է, որ ակնկալվում է, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնը կհայտարարի Ուկրաինային 3 միլիարդ դոլարի նոր օգնության փաթեթի մասին:
Բացի այդ, Միացյալ Նահանգները, ի լրումն այն զինատեսակների, որոնք պաշտոնապես հայտարարել է Ուկրաինային տրամադրելու մասին, գաղտնի կերպով նոր հարձակողական զինատեսակներ է տրամադրել Կիևին: Այդպիսով ԱՄՆ-ն անշուշտ նպատակ ունի ընդլայնել պատերազմի շրջանակը դեպի ռուսական տարածք և սաստկացնել։ Մոսկվայի և Կիևի դիմակայությունը. Այսպիսով, գոնե ներկա պահին Ուկրաինայում պատերազմի ավարտի հեռանկար չկա։