Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առջև. Փեզեշքիան
Իրանի նախագահը կրկին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել և անօրինական է անվանել «Եվրաեռյակի» որոշումը՝ վերականգնելու պետության դեմ միջազգային պատժամիջոցները։
Փեզեշքիանը ՄԱԿ-ում ներկայացրել է Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի նահատակների լուսանկարները
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեծարեց Իրանի 12-օրյա պատերազմի նահատակների հիշատակը՝ ցուցադրելով նրանց լուսանկարները և ընդգծեց, որ ագրեսիայի և սպառնալիքների առջև Իրանի ժողովրդի զոհողությունը դիմադրության և տոկունության մնայուն օրինակ է։

Փեզեշքիանն ասաց. «Այն պայմաններում, երբ դիվանագիտական բանակցություններ էին ընթանում, Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի քաղաքների, տների և ենթակառուցվածքների վրա ավիահարվածները մեծ դավաճանություն էին դիվանագիտությանը և համարվում է կայունություն ու խաղաղություն հաստատելու ջանքերի թուլացում։
- Թեհրանի դեմ ագրեսիան հարված է Մերձավոր Արևելքի կայունությանը։ Անվտանգությունն ապահովվում է ոչ թե ուժով, այլ փոխադարձ հարգանքով. երկրները պետք է լսեն միմյանց։
- Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները իրանական օբյեկտներին տեղի են ունեցել դիվանագիտական բանակցությունների ընթացքում՝ խաթարելով տարածաշրջանում կայունություն ստեղծելու ջանքերը։
- Իրանը տարիներ շարունակ զարգացրել է իր ներուժը ոչ թե ցեղասպանության կամ երեխաների սովամահության միջոցով, այլ բոլոր ազգերի հետ համագործակցելով։