Իրանը, Հայաստանը Մոսկվայում կմասնակցեն ատոմային ֆորումին
https://parstoday.ir/hy/news/world-i237360-Իրանը_Հայաստանը_Մոսկվայում_կմասնակցեն_ատոմային_ֆորումին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը հանդիպելու է մի շարք օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ՝ Գլոբալ ատոմային ֆորումում իր ելույթից հետո, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2025-09-24T10:20:08+00:00 )
Սեպտեմբեր 24, 2025 13:50 Asia/Tehran
  • Իրանը, Հայաստանը  Մոսկվայում կմասնակցեն ատոմային ֆորումին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը հանդիպելու է մի շարք օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ՝ Գլոբալ ատոմային ֆորումում իր ելույթից հետո, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ֆորումը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։

Գլոբալ ատոմային ֆորումին կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ հաղորդագրության՝ կմասնակցեն նաեւ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Խլայնը եւ Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։

Մասնակիցների ցուցակում են   Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի եւ Նիգերիայի ներկայացուցիչները։