Մեկնաբանություն- Ինչո՞ւ են ԱՄՆ-ի հետ բանակցություններն անօգուտ
-
ՀԳՀԾ-ից դուրս գալու վերաբերյալ Թրամփի ստորագրությունը
ԻԻՀ պաշտոնյաներն ԱՄՆ-ի հետ բանակցությունների անարդյունավետության վերաբերյալ մի քանի պատճառ են ներկայացնում։ Նրանք հիմնվում են պատմական և գաղափարախոսական փորձի, ինչպես նաև ամերիկյան կողմի վարքագծի վերլուծության վրա:
Իրանցի պաշտոնյաները միշտ ընդգծել են, որ Միացյալ Նահանգները բանակցությունների մեջ է մտնում գերիշխող մոտեցմամբ և չի ձգտում արդար համաձայնության, այլ միայն թելադրում է սեփական պահանջները: Ամերիկացի պաշտոնյաների այս վարքագիծը հակասում է «անկախության» և «ճնշման դեմ պայքարի» սկզբունքներին, որոնք Իսլամական հեղափոխության սկզբունքներից են։
Անցյալի փորձը, մասնավորապես ՀԳՀԾ-ի բանակցությունների ժամանակ, հստակ ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ոչ միայն չեն լուծում տնտեսական խնդիրներն, այլև ամերիկացի պաշտոնյաները չարաշահում են այս պայմանները՝ Իրանի դեմ պատժամիջոցների խստացման անմարդկային քաղաքականությունը շարունակելու համար: Այս պայմանները ցույց են տալիս, որ բանակցությունները Միացյալ Նահանգների համար գործիք են՝ ավելի շատ ճնշում գործադրելու և զիջումներ ստանալու համար՝ առանց փոխադարձ զիջումների: Այս տեսակի բանակցությունները ոչ միայն անարդյունք են, այլև վնասակար։
ՀԳՀԾ-ի բանակցությունների ընթացքում և դրանից հետո ամերիկացի պաշտոնյաները դիվանագիտական և իրավական գործիքներով խստացրեցին Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Այս գործողությունները շատ իրանցի վերլուծաբանների և պաշտոնյաների կողմից դիտվում են որպես բանակցային հնարավորության և միջազգային համաձայնագրերի չարաշահում: Չնայած 2018 թվականին ՀԳՀԾ-ից պաշտոնապես դուրս գալուն, Միացյալ Նահանգները փորձեց օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով սահմանված «Ձգանի մեխանիզմը»՝ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար։
Բանակցությունների տարբեր փուլերի ընթացքում, լարվածությունը նվազեցնելու փոխարեն, ամերիկացիները նոր պատժամիջոցներ կիրառեցին իրանական կառույցների և ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ՝ դրանք բանակցություններում որպես լծակ օգտագործելու համար։ Այս վարքագիծը լուրջ անվստահություն առաջացրեց իրանական կողմի մոտ և մարտահրավեր նետեց բանակցությունների գործընթացին։
Երբ Իրանը միջուկային ծրագրի թափանցիկության վերաբերյալ համաձայնությունների հասավ ՄԱԳԱՏԷ-ի հետ, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները անտեսեցին այն, ակտիվացնելով «Ձգանի մեխանիզմը»: Իրանի պաշտոնյաները այս վարքագիծը համարում են «խաբուսիկ դիվանագիտության» և «միջազգային իրավունքի չարաշահման» օրինակ:
Բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական մոտեցումը ոչ միայն չթուլացավ, այլև Սպիտակ տան պաշտոնյաները օգտագործեցին բոլոր հնարավորությունները՝ նոր պատժամիջոցներ կիրառելու և տնտեսական սահմանափակումներ ստեղծելու համար: Սպիտակ տան այս հակաիրանական քաղաքականությունը իրականացվեց այն իրավիճակում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախորդ տարիներին կատարել էր ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունները և համագործակցել Գործակալության հետ։ Եվ դա այն իրավիճակում, երբ մյուս կողմը չէր պահպանում իր պարտավորություններից ոչ մեկը։
Ամերիկացիների երկակի չափանիշները շարունակվեցին նաև Իրանի հետ անուղղակի բանակցություններում։ Դիվանագիտական սկզբունքներին և միջազգային իրավունքին հակառակ քայլերով, հենց Սպիտակ տան պաշտոնյաներն էին, որ մասնակցեցին Սիոնիստական ռեժիմի հարձակումներին Իրանի դեմ 12-օրյա պատերազմում և ռմբակոծեցին Իրանի խաղաղ միջուկային օբյեկտները: Սպիտակ տան կողմից այս թշնամական գործողությունների շարքը, իրանցի պաշտոնյաների տեսանկյունից, անօրինական ռազմական ագրեսիային մեղսակցության և ակտիվ մասնակցության և միջազգային իրավունքի խախտման նշան է։
Խոսելով այն մասին, թե ինչու Իրանի ժողովուրդը չհանձնվեց թշնամու ճնշմանը և ուրանի հարստացման օգտակար տեխնոլոգիայից հրաժարվելու սպառնալիքին, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Բանակցությունները, որոնց արդյունքը սկզբից որոշվում և թելադրվում է Միացյալ Նահանգների կողմից, անօգուտ և վնասակար են, քանի որ դա թշնամուն ստիպում է ագահորեն պարտադրել հետագա նպատակներ և չի կանխում մեզանից որևէ վնաս, և ոչ մի պատվավոր ազգ և իմաստուն քաղաքական գործիչ չի ընդունի նման բանակցությունները»։
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների տեսանկյունից, Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ոչ միայն անարդյունք են եղել, այլև վնասակար։ իսկ դրա պատճառներից են պարտավորությունների բազմակի խախտումները, բանակցությունների գործիքային օգտագործումը, սիոնիստական ռեժիմի թշնամական գործողություններին մեղսակիցությունը և ամերիկյան քաղաքականության նկատմամբ կառուցվածքային անվստահությունը։