Հռոմի պապը զգուշացրել է Ուկրաինայում միջուկային աղետի հավանականության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i180288-Հռոմի_պապը_զգուշացրել_է_Ուկրաինայում_միջուկային_աղետի_հավանականության_կապակցությամբ
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը զգուշացրել է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ Զապորոժիեյի ատոմակայանի շրջակայքում պայթյունների և միջուկային աղետի վտանգի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 15:00 Asia/Tehran
  • Հռոմի պապը զգուշացրել է Ուկրաինայում միջուկային աղետի հավանականության կապակցությամբ

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը զգուշացրել է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ Զապորոժիեյի ատոմակայանի շրջակայքում պայթյունների և միջուկային աղետի վտանգի մասին։

Չորեքշաբթի օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ֆրանցիսկոս Պապն ասել է.«Հուսով եմ, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն պատերազմին վերջ տալու և Զապորոժիեյում միջուկային աղետի վտանգը կանխելու համար»։

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը զենքի վաճառողներին, ովքեր շահում են պատերազմից, անվանել է «մարդկությանը կործանող չարագործներ»:

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ եթե ընթացիկ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա Ուկրաինայում Զապորոժիեյի ատոմակայանի առաքելությունը կիրականացվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Ավելի վաղ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ  Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ՄԱԳԱՏԷ-ից թիմ ուղարկել Զապորոժիեյի ատոմակայան։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան  ասել է.«Մոսկվան աջակցում է Զապորոժիեյի ատոմակայան խումբ գործուղելու ՄԱԳԱՏԷ-ի ջանքերին»: