Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից
https://parstoday.ir/hy/news/world-i180360-Պատմության_մեջ_առաջին_անգամ_Զապորոժիեի_ԱԷԿ_ն_ամբողջությամբ_անջատվել_է_էլեկտրացանցից
Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ատոմակայաննամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից։ Այս մասին հայտնում է ուկրաինական Energoatom պետական ընկերությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2022 14:18 Asia/Tehran
  • Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից

Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ատոմակայաննամբողջությամբ անջատվել է էլեկտրացանցից։ Այս մասին հայտնում է ուկրաինական Energoatom պետական ընկերությունը։

Ընկերությունը հայտնել է, որ ատոմակայանի հարեւանությամբ գտնվող մոխրի աղբավայրերում բռնկված հրդեհների պատճառով Ուկրաինայի էներգետիկ համակարգի հետ չորրորդ և վերջին կապի գիծը երկու անգամ անջատվել է։ Նշվում է, որ մյուս երեք գծերը վնասվել են ավելի վաղ տեղի ունեցած հրետակոծության ժամանակ։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 182-րդ օրը։

armeniasputnik.am