-
ՌԴ-ն բաց է ռազմատեխնիկական համագործակցության խորացման համար նրանց հետ, ովքեր պաշտպանում են իրենց շահերը. Պուտին
Օգոստոս 14, 2023 15:41Ռուսաստանը բաց է իրավահավասար տեխնոլոգիական գործընկերության եւ ռազմատեխնիկական համագործակցության խորացման համար այլ երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը, զարգացման իրենց անկախ ուղին, եւ սկզբունքորեն կարեւոր են համարում միասին կառուցել հավասար անբաժանելի անվտանգության համակարգ, որը հուսալիորեն կպաշտպանի յուրաքանչյուր պետություն։
-
Ռուսաստանի ռազմանավերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայում գտնվող ԻԼԻՊ-ի թաքստոցին
Օգոստոս 13, 2023 15:10Ի պատասխան Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումներին՝ Ռուսաստանի ռազմանավերը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել են այս ահաբեկչական խմբավորման թաքստոցներից մեկը։
-
Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիեզերանավ է արձակել դեպի Լուսին
Օգոստոս 11, 2023 08:32«Ռոսկոսմոս»-ն արձակել է «Լունա 25» տիեզերանավը, որը պետք է վայրէջք կատարի Լուսնի վրա։ Արձակումն իրականացվել է Ռուսաստանի Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանից։ Սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին տիեզերանավն է, որն արձակվել է Լուսին։
-
«Վնուկովո»-ի օդային տարածքը փակվել է․ պատճառը դեպի Մոսկվա թռչող անօդաչուն է
Օգոստոս 11, 2023 08:29Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է։ Չվերթների ժամանումներն ու մեկնումները հետաձգվել են, որոշ չվերթներ վերահղվել են այլ օդանավակայաններ։ Այս մասին հայտնում է «Վնուկովո»-ի մամուլի ծառայությունը։
-
Ռուս զինվորականները վարժանքներ են անցկացրել Հայաստանում
Օգոստոս 10, 2023 07:44Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման անձնակազմը բարձրլեռնային զորավարժարանում ուսումնավարժական պարապմունքի շրջանակում կատարել է ցամաքում իրավիճակի հետախուզման և մշտադիտարկման առաջադրանքները։
-
Արևմուտքի օգնության ծավալն Ուկրաինային գերազանցում է 160 միլիարդ դոլարը. Շոյգու
Օգոստոս 09, 2023 15:16ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի, Եվրամիության և նրանց գործընկերների կողմից Ուկրաինային օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 միլիարդ դոլարը։
-
Ռուսաստանի և Կատարի կողմից ազգային արժույթի օգտագործումը առևտրային գործարքներում
Օգոստոս 09, 2023 12:51Շարունակելով տարբեր երկրների միջև առևտրային փոխանակումներում ապադոլարիզացիայի քաղաքականությունը, Կատարը Ռուսաստանի հետ իր առևտրային փոխանակումներից հանել է դոլարը, և երկու երկրների միջև առևտուրն իրականացվում է ազգային արժույթով։
-
Պուտինը Թուրքիա այցի ժամանակ կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Օգոստոս 07, 2023 15:15Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, գրում է թուրքական կառավարամետ Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
-
«Դրանց հզոր հարվածներից Ուկրաինայի տեխնիկան այրվում է». Պուտինը կարգադրել է ավելացնել անօդաչուների արտադրությունը
Օգոստոս 07, 2023 14:36ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է հայրենական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «Կուբ»-ի և «Լանցետ»-ի բարձր արդյունավետությունը. հատուկ ռազմական գործողության ընթացքում դրանց հզոր հարվածներից Ուկրաինայի Զինված ուժերի, ներառյալ արտասահմանյան տեխնիկան, այրվում է:
-
ԱԹՍ-ն փորձել է հարվածել Մոսկվային». սահմանափակումներ «Վնուկովոյի» աշխատանքներում
Օգոստոս 06, 2023 16:17Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Ռուսաստանի մայրաքաղաքը, սակայն այն խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։