Լավրով. Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Այս մասին Սկոպյեում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 30-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցությունը։
Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։
«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը», ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հաստատվել է տարբեր մակարդակներով հետագա շփումների պահանջը։