2024 թվականին Ռուսաստանում կանցկացվեն «Օվկիանոս» ռազմավարական զորավարժություններ․ Շոյգու
https://parstoday.ir/hy/news/world-i210098-2024_թվականին_Ռուսաստանում_կանցկացվեն_Օվկիանոս_ռազմավարական_զորավարժություններ_Շոյգու
ՌԴ Զինված ուժերի բոլոր տեսակների ներգրավմամբ «Օվկիանոս» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղի կունենա 2024 թվականին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2023 14:48 Asia/Tehran
  • 2024 թվականին Ռուսաստանում կանցկացվեն «Օվկիանոս» ռազմավարական զորավարժություններ․ Շոյգու

ՌԴ Զինված ուժերի բոլոր տեսակների ներգրավմամբ «Օվկիանոս» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղի կունենա 2024 թվականին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մարտական պատրաստության շրջանակում տարվա ընթացքում նախատեսվում է մի շարք զորավարժություններ անցկացնել։ Դրանցից մոտ 20-ը՝ օտարերկրյա պետությունների ստորաբաժանումների մասնակցությամբ, այդ թվում՝ չորսը՝ ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակում։ Ամփոփիչ կդառնա «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը՝ զինված ուժերի բոլոր տեսակների ներգրավմամբ»,-ասել է նա ՌԴ ԶՈւ ղեկավար կազմի հետ թեմատիկ սելեկտորային խորհրդակցության ժամանակ։

Նախարարը նշել է, որ մարտական պատրաստության ծրագրերի իրականացումը «կապահովի ազգային շահերի պաշտպանության խնդիրների կատարումը և ռազմաքաղաքական իրադրության փոփոխություններին ժամանակին արձագանքումը»:

Շոյգուի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության գոտում մարտական պատրաստության համար յոթ ժամանակակից հրաձգարաններ են պատրաստվում, որոնցից երկուսում աշխատանքներն ավարտվել են ամբողջ ծավալով:

armeniasputnik.am