-
Ռուսական «Սու-25»-ը խոցած զենիտահրթիռային համալիրը Սիրիա էր բերվել հարեւան երկրից
Փետրվար 04, 2018 12:03Շարժական զենիտահրթիռային համալիրը, որից Իդլիբի մոտակայքում խոցել են ռուսական «Սու-25» ինքնաթիռը, Սիրիայում էր հայտնվել հարեւան երկրից, հայտնել է Պետդումայի բարեկամության խմբի համակարգող եւ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Սաբլին,փոխանցում է News.am-ը:
-
Աֆրինում 7 թուրք զինվոր է սպանվել, Թուրքիայի վարչապետը սպառնացել է քրդերին
Փետրվար 04, 2018 07:29Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի մեկնարկից ի վեր Թուրքիայի զինուժը կրել է ամենալուրջ կորուստը՝ 7 զինվոր, հայտնում էBBC-ն՝ մանրամասնելով, որ զինվորներից 5-ը սպանվել են տանկում գտնվելու ժամանակ, որը քուրդ զինյալները գրոհել են Աֆրինի հյուսիս-արևմուտքում:
-
Եվրոպացի 90 մտավորական կոչ է արել Գերմանիայի իշխանություններին միջամտել Աֆրինի հարցին
Փետրվար 04, 2018 06:27Եվրոպական տարբեր երկրներից 90 մտավորականներ նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին՝ կոչ անելով միջամտել թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող ռազմական գործողությանը:
-
Քեմալ Ղլիչդարօղլուն ցանկանում է վերահաստատել Սիրիայի հետ հարաբերությունները
Փետրվար 03, 2018 14:25Թուրքիայի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության ղեկավարը նախագահից պահանջել է հանուն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և այդ երկրում արյունահեղությունը կանխելու նպատակով, անհապաղ կապ հաստատել Դամասկոսի հետ:
-
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ընդգրկվել է «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» կազմում
Փետրվար 02, 2018 14:25Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը սիրիական հարցով Սոչիում կայացած ժողովը կարևոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպես Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ:
-
Հրապարակվել է ռուսական «Су-25»-ի՝ ահաբեկիչների կրակից խույս տալու տեսանյութը
Փետրվար 02, 2018 14:39«Ջեյշ ալ-Նասր» իսլամական խմբավորման անդամները կրակել են ռուսական «Су-25»-ի ուղղությամբ Իդլիբի շրջանում:
-
Սիրիայի բանակը շարունակում է առաջխաղացումն Էդլիբ նահանգում
Փետրվար 02, 2018 14:11Սիրիայի բանակն ու դիմադրողական ուժերը շարունակելով հյուսիս-արևմտյան Էդլիբ նահանգում իրենց առաջխաղացումը, ուրբաթ օրը հասել են Սարաքիբ քաղաքից 9 կմ հեռավորության վրա:
-
Հայ պատգամավորը մանրամասներ է պատմում Սոչիից Սիրիա վերադարձող օդանավի հրթիռակոծությունից
Փետրվար 02, 2018 11:44Փետրվարի 2-ին Դամասկոսի օդանավակայանում Սոչիից վերադարձող օդանավ է հրթիռակոծվել ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից։ Այս մասին ասել է սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հայտնում է NEWS.am-ը:
-
Կանադան մտահոգված է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների առնչությամբ
Փետրվար 02, 2018 09:03Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:
-
Պաշտոնական Դամասկոսը օկուպացիա է որակել Աֆրինում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները
Փետրվար 02, 2018 06:18Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որում Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունը որակել է, որպես օկուպացիա: