Աֆրինում 7 թուրք զինվոր է սպանվել, Թուրքիայի վարչապետը սպառնացել է քրդերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83265-Աֆրինում_7_թուրք_զինվոր_է_սպանվել_Թուրքիայի_վարչապետը_սպառնացել_է_քրդերին
Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի մեկնարկից ի վեր Թուրքիայի զինուժը կրել է ամենալուրջ կորուստը՝ 7 զինվոր, հայտնում էBBC-ն՝ մանրամասնելով, որ զինվորներից 5-ը սպանվել են տանկում գտնվելու ժամանակ, որը քուրդ զինյալները գրոհել են Աֆրինի հյուսիս-արևմուտքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2018 07:29 Asia/Tehran
  • Աֆրինում 7 թուրք զինվոր է սպանվել, Թուրքիայի վարչապետը սպառնացել է քրդերին

Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի մեկնարկից ի վեր Թուրքիայի զինուժը կրել է ամենալուրջ կորուստը՝ 7 զինվոր, հայտնում էBBC-ն՝ մանրամասնելով, որ զինվորներից 5-ը սպանվել են տանկում գտնվելու ժամանակ, որը քուրդ զինյալները գրոհել են Աֆրինի հյուսիս-արևմուտքում:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն սպառնացել է զինյալներին, որ նրանք «կրկնակի են վճարելու թուրք զինվորների սպանության համար»: Այդ հայտարարությունից հետո թուրքական կործանիչները գրոհել են խոցված տանկի տեղանքում գտնվող քրդական թիրախները:

Վերջին տվյալների համաձայն՝ ռազմարշավի մեկնարկից ի վեր Աֆրինում զոհվել է 14 թուրք զինվոր:Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին հայտնել էր, որ Թուրքայի զինուժը ռազմարշավի ընթացքում «ակաբեկչական խմբավորումների 458 թիրախ է խոցել և չեզոքացրել 649 ահաբեկչի»:Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Աֆրինում ռազմարշավ են սկսել հունվարի 20-ին՝ ուղղված քրդերի դեմ: Պաշտոնական Դամասկոսը խստիվ դատապարտել է Թուրքիայի գործողությունները:

http://www.tert.am/am/news/