Պաշտոնական Դամասկոսը օկուպացիա է որակել Աֆրինում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83059-Պաշտոնական_Դամասկոսը_օկուպացիա_է_որակել_Աֆրինում_Թուրքիայի_սկսած_ռազմական_գործողությունները
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որում Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունը որակել է, որպես օկուպացիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 06:18 Asia/Tehran
  • Պաշտոնական Դամասկոսը օկուպացիա է որակել Աֆրինում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունները

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որում Թուրքիայի կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունը որակել է, որպես օկուպացիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr­ն: Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններն անօրինական ագրեսիայի դրսևորում են: «Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունը բացահայտ ագրեսիա են: Օտար ուժերի անարգել և անօրինական մուտքը Սիրիայի տարածք ագրեսիա է և օկուպացիա: Անհրաժեշտ ամեն ինչ արվելու է»,­նշված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Սիրիայի ԱԳՆ­ն հայտարարությունից բացի, ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահությանը մեկական նամակ է ուղարկել: «Թուրքական ռեժիմը շարունակում է ոչ ոքի չհամոզող ստեր տարածելով արդարացնել Սիրիայի տարածքում իր կողմից իրականացվող ագրեսիան»,­նշված է նամակում: Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20­ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:

Armenpress.am