Սիրիայի բանակը շարունակում է առաջխաղացումն Էդլիբ նահանգում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83111-Սիրիայի_բանակը_շարունակում_է_առաջխաղացումն_Էդլիբ_նահանգում
Սիրիայի բանակն ու դիմադրողական ուժերը շարունակելով հյուսիս-արևմտյան Էդլիբ նահանգում իրենց առաջխաղացումը, ուրբաթ օրը հասել են Սարաքիբ քաղաքից 9 կմ հեռավորության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 14:11 Asia/Tehran
  • Սիրիայի  բանակը շարունակում է առաջխաղացումն Էդլիբ նահանգում

Սիրիայի բանակն ու դիմադրողական ուժերը շարունակելով հյուսիս-արևմտյան Էդլիբ նահանգում իրենց առաջխաղացումը, ուրբաթ օրը հասել են Սարաքիբ քաղաքից 9 կմ հեռավորության վրա:

Մեհր գործակալության հաղորդման համաձայն՝ Էդլիբ նահանգը ահաբեկչական խմբերի և Սիրիայի ընդդիմության շտաբն է: Ահաբեկիչները մեծ վնասներ են հասցրել նահանգի տարբեր շրջաններին: 

Սիրիայի բանակը և դիմադրության ուժերը ժողովրդական պաշտպանական խմբերի աջակցությամբ վերջին շաբաթների ընթացքում ահաբեկչական ու զինված խմբերի օկուպացիայից ազատագրել են Էդլիբ նահանգի մեծ թվով գյուղեր և տարածքներ:

Սիրիայի բանակն ուրբաթ օրը գրոհել է հյուսիսային Հալեպի հրավաային արվարձաններից մեկում գտնվող «Ջազրայա» քաղաքամասի Ալ-Նուսրա ահաբեկիչների դիրքերի վրա:

Սիրիայի բանակը այժմ իր դաշնակիցների օգնությամբ փորձում է երկիրն ամբողջովին մաքրել ահաբեկիչներից: