Մամուլի տեսություն 29-10-2018
Արբայինի երթը՝ բարոյականության ու հավատքի այս համաշխարհային զորավարժությունը վաղը հասնելու է իր գագաթնակետին ու Քյարբալան հյուրընկալելու է միլիոնավոր սիրահար ուխտավորների, ովքեր ոչ միայն Իրաքից ու Իրանից, այլ տարածաշրջանի, Ասիայի ու Եվրոպայի, նույնիսկ ամերիկյան երկրներից քայլել են այս լուսավոր ճամբով ի ցույց դնելու համար Էմամ Հոսեյնի հանդեպ իրենց հարգանքը:
Քեյհան
Ժողովրդի այս հոսքը՝ թշնամու ցանկացած գիշերվա մղձավանջը
Արբայինի երթը՝ բարոյականության ու հավատքի այս համաշխարհային զորավարժությունը վաղը հասնելու է իր գագաթնակետին ու Քյարբալան հյուրընկալելու է միլիոնավոր սիրահար ուխտավորների, ովքեր ոչ միայն Իրաքից ու Իրանից, այլ տարածաշրջանի, Ասիայի ու Եվրոպայի, նույնիսկ ամերիկյան երկրներից քայլել են այս լուսավոր ճամբով ի ցույց դնելու համար Էմամ Հոսեյնի հանդեպ իրենց հարգանքը:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս շարժումը պարզաբանելով ասում է. «Այս տարիներին եզակի ու աննախընթաց մի շարժում է ձևավորվել և դա Նաջաֆի ու Քյարբալայի միջև տարածությունը ոտքով անցնելն է: Ոմանք Նաջաֆից ու Քյարբալայից հեռու գտնվող քաղաքներից, ոմանք Բասրայից, ոմանք սահմանից ու այլ քաղաքներից ոտքով ճամբա են ելնում: Սա սիրո և հավատքի շարժում է: Մենք էլ հեռվից նայում ենք այս շարժմանն ու նախանձում ենք նրանց ովքեր արժանի եղան այս շարժումը կատարելուն:
Թեև հեռվից բայց քո մասին ենք մենք խոսում,
Հոգևոր այս երթում տարածությունն անիմաստ է դառնում:
Նրանք ովքեր այս անցնում են այս ճամբան և իրագործում են սիրահարությունից ու հավատքից ելած այս քայլը, իրապես բարի աշխատանք են իրականացնում: Սա մեծ կարգախոս է: Ինչպես ասացի, սա սիրո ու հավատքի շարժում է: Այդտեղ թե հավատք և ներքին ու ճշմարիտ, հրահրող ու խրախուսող համոզում կա և թե սեր ու գորովանք»:
Նրանք ովքեր մասնակցում են Արբայինի ուխտագնացության երթին իրականության մեջ իրենց ուխտն են վերահաստատում Էմամ Հոսեյնի ու նրա աջակիցների հետ և ամեն քայլափոխի հոգու խորքից բացականչում են, թե «Ով Աբա Աբդոլլահ, թեև լուսնային հիջրեթի 61 թվականի Աշուրայի օրը ներկա չէինք, որպեսզի բռնության ու չարիքի դիմաց քեզ օգնենք, այսօր քայլում ենք քո ճամբով և քո ճամբին չենք խնայում մեր կյանքն ու ունեցվածքը»:
Ամեն տարի առավել շքեղությամբ կազմակերպված այս շարժումը մղձավանջ է դարձել թշնամու համար: Ցենզուրան նրանց կողմից կիրառված առաջին քաղաքականությունն է: Ամենաաննշան ու անկարևոր իրադարձություններին անդրադարձող ԶԼՄ-ներն իրենց աչքերը փակել են մարդկային այս ամենամեծ հանրահավաքի դիմաց և չեն ցանկանում այն մեկնաբանել:
Արբայինի նախօրեակին Իրանի ու Իրաքի ժողովուրդների միջև պառակտում առաջացնելու համար նյութված դավադիր քայլերն այս մղձավանջի մյուս նշաններից են: Սադրանքներ, որոնք երկու ժողովուրդների զգաստության շնորհիվ որևէ արդյունքի չհանգեցին և ջախջախիչ պատասխան ստացան:
Ջոմհուրի Էսլամի
Դաշույն թիկունքից
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Նեթանյահուի այցը Օման եթե չասենք անսպասելի, առնվազն զարմանալի ու տարօրինակ էր:
Այն պայմաններում, երբ սիոնիստներն ԱՄՆ վարչակազմի աջակցությամբ զավթված Պաղեստինում ու տարածաշրջանում իրենց զավթողականության տարածման ուղղությամբ որևէ ջանք չեն խնայում և արաբներին նվաստացնելով աղբամանն են նետել արաբների հետ բոլոր նախկին պայմանավորվածություններն ու ամեն օր ավելի են ընդլայնում Պաղեստինի անպաշտպան, սակայն վճռակամ ժողովրդի դեմ իրենց ոճրագործությունները, Օմանի թագավորությունը կարմիր գորգ է փռում ոճրագործ Նեթանյահուի դիմաց, Էմիրությունների շեյխը ողջագուրվում է սիոնիստ նախարարի հետ, իսկ Կատարը հյուրընկալում է Սիոնիստական ռեժիմի մարզական խմբին: Արաբ իշխանավորների այս դավաճանական քայլերը բառի իսկական իմաստով Պաղեստինի ժողովրդին ու իսլամ աշխարհին թիկունքին հասցված դաշույնի հարված են համարվում:
Ցավալի է, որ տարածաշրջանի ժողովուրդն ունի նման դավաճան, տգետ ու սարսափած ղեկավարներ, ովքեր կամ գլխավորապես տարածաշրջանի ու իսլամ աշխարհի շահերի հակառակ ուղղությամբ են քայլ վերցնում և կամ այնքան տգետ են, որ հեշտությամբ խաբվում են սիոնիստների ժպիտներից և կամ էլ ԱՄՆ-ի սպառնալիքների ներքո նման քայլեր են վերցնում: Ասես այս ղեկավարները 70 տարիներից հետո դեռ չեն ճանաչել Սիոնիստական ռեժիմի էությունը և ենթադրում են, որ այս ռեժիմի հետ հաշտվելով սիոնիստները նրանց հանդեպ ազնիվ են գտնվելու և տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու, մոռանալով, որ ներկա ժամանակահատվածում Սիոնիստական ռեժիմը ցանկանում է տարաձայնություն սերմանել տարածաշրջանի երկրների միջև և ճակատ ստեղծել այն երկրների դիմաց որոնք չեն հանձնվում սիոնիստների ցանկությունների դիմաց:
Ալիք
Քոչարյանը մտածում է իր վրա վերցնել ընդդիմության դերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «lenta.ru»-ին, որում նշել է, որ մտածում է այն մասին, որպեսզի վերցնի իր վրա ընդդիմության դերը:
«Ես հիմքեր ունեմ լրջորեն անհանգստանալու Հայաստանի ապագայի համար: Դա ինձ դրդում է այն բանին, որպեսզի որևէ կերպ ազդեմ այդ գործընթացների վրա: Որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ` իմ անցյալը, ներկան, իմ փորձը թույլ կտան ինձ էական դեր խաղալ հայկական քաղաքականությունում»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
Հարցին` մինչև իր դեմ քրեական գործի հարուցումը չի խոսել քաղաքականություն վերադառնալու մասին, այդ իրադարձությունները ինչ-որ կերպ կապվա՞ծ են, նա ասել է. «Դրանք զուգահեռ գործընթացներ են, դրանք խթանել են միմյանց»:
Քոչարյանը նաև հավելել է, որ անհանգստությունը ՀՀ-ում ստեղծված իրավիճակով արդեն դրդում էին իրեն այդ որոշմանը, իսկ իշխանությունները նկատել են իր ակտիվությունը, և հնարավոր է` դա է պատճառը, որ այդ գործը հարուցվել է:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա նշել է, որ հայկական կողմը պետք է մշակի համալիր մոտեցում, որը ներկայումս չկա: Ըստ Քոչարյանի` Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններում ինքը տեսնում է խնդրից հեռու մնալու, արցախյան կողմի վրա այն թողնելու փորձեր: «Սակայն դա չի հաջողվի անել: Հայաստանի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում այնքան մեծ է, որ խույս տալ դրանից չի հաջողվի: Այդ իսկ պատճառով ավելի լավ է ձևակերպել ընդհանուր մոտեցում, համաձայեցնել այն Ղարաբաղի հետ և հավատարիմ մնալ դրան»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
Tert.am
Հայաստանն ապագայի դարպասն է. Արմեն Սարգսյանը մասնակցել է «Նախագծելով էվոլյուցիան» Գլոբալ ինովացիոն ֆորումին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ, քննարկել նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները:
Այնուհետև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի կազմակերպած՝ «Նախագծելով էվոլյուցիան» խորագիրը կրող Գլոբալ ինովացիոն ֆորումի բացմանը: Նախագահը, ով նաև FAST հիմնադրամի խորհրդատվական խորհրդի պատվավոր անդամ է, ողջունելով մասնակիցներին 21-րդ դարի երկրում, կարևորել է Հայաստանում նման ֆորումների անցկացումը:
Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը ոչ միայն քաղաքակրթությունների բնօրրան է, այլև ի սկզբանե եղել է Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում: «Քանի որ սա դարպաս է, խաչմերուկ, կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդկությունը հետ դառնա դեպի իր ակունքները, դեպի իր ծագումը, դեպի մարդկային ռասսայի ծագման վայր՝ Հայաստան: Օրերս Ժնևում խոսում էի 4-րդ ինդուստրիալ հեղափոխության մասին, որտեղ ասացի, որ չկան հեղափոխություններ, կա էվոլյուցիա: Մարդկությունը, մենք պետք է մաս կազմենք էվոլյուցիային կամ զարգացմանը: Սա ոչ միայն գիտական ու տեխնոլոգիական էվոլյուցիա է, այլև մեր հասարակությունների ու աշխարհում մեր վարքագծի սրընթաց էվոլյուցիա»,- ասել է նախագահը: