Մամուլի տեսություն 30-10-2018
Ամերիկացի երկու հայտնի քաղաքական դեմքերի՝ Ջոն Բոլթոնի և Ռուդի Ջուլիանիի վերջին այցերը Հայաստան և Երևանում Հայաստանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ Բոլթոնի քննարկած հարցերը վկայում են, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում որոշակի նպատակներ է հետապնդում և ձգտում է իրագործել նոր քաղաքականություն, ընդհուպ մինչև Երևանին ճնշման ենթարկելը:
ԻՌՆԱ
Հայաստանում ԱՄՆ-ի հետապնդած յուրահատուկ նպատակները
Ամերիկացի երկու հայտնի քաղաքական դեմքերի՝ Ջոն Բոլթոնի և Ռուդի Ջուլիանիի վերջին այցերը Հայաստան և Երևանում Հայաստանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ Բոլթոնի քննարկած հարցերը վկայում են, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում որոշակի նպատակներ է հետապնդում և ձգտում է իրագործել նոր քաղաքականություն, ընդհուպ մինչև Երևանին ճնշման ենթարկելը:
Միջազգային հարցերի փորձագետ Աթհար Ինանլուն գրում է.
«ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը օրերս Երևանում հանդիպում ու զրույց ունեցավ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Դա ի տես այն բանի, որ նախօրեին Հայաստանում էր Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, ով մասնակցեց Եվրասիական թեմայով նիստին:
Ավելի վաղ Երևան են այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչը վկայում է արևմտյան երկրների համար Կովկասի տարածաշրջանում գտնվող այս հանրապետության նշանակության մասին:
Հայաստան կատարած այցի ժամանակ Ջոն Բոլթոնն առաջ քաշեց այդ երկրին ամերիկյան զենքի վաճառքի հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդառաջելով ներկայացված առաջարկն ասավ, որ լավ առաջարկ ստացվելու դեպքում դա քննարկելու են:
Բոլթոնն ասաց, որ թեև ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանին ու Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ արգելքներ է նկատի ունեցել այդուհանդերձ կարելի է այդ կապակցությամբ բացառություններ նկատի ունենալ:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականն այն պայմաններում է Հայաստանում զենքի վաճառքի առաջարկ ներկայացնում, երբ ավելի վաղ Ադրբեջանում աջակցություն էր հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բոլթոնի այս հակասական վերաբերմունքը վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմը ցանկացած գրավիչ մեթոդ շահագործման է ենթարկում ու այդպիսով փորձում է շահել ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ նրանց աջակցությունը:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականը նաև ողջունեց Հայաստանում հեղափոխության հանգեցրած վերջին զարգացումները և ասաց, որ Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնում կայուն ժողովրդավարության հաստատման համար Հայաստանում ստեղծված հեռանկարը: Բոլթոնն այն պայմաններում ընդառաջեց Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումը, որ թվում է Թրամփի վարչակազմն անդրադարձել է Հայաստանի տարածաշրջանային նշանակությանը և փորձում է Երևանին համընթաց դարձնել Վաշինգտոնի քաղաքականություններին:
Այն որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում կարևոր երկիր է համարում Հայաստանը և Երևանի հետ հարաբերությունների ընդլայնումը համարում է իր գլխավոր գերակայությունը, վկայում է այն մասին, որ Սպիտակ տունը Հայաստանում առավել ներթափանցման համար ծրագրեր է մշակել:
Թվում է, որ այս շրջագծում ԱՄՆ-ն նպատակադրել է Հայաստանին հեռացնել Եվրոպայից ու Ռուսաստանից: Նկատի առնելով Թրամփի վարչակազմի մոտ Հայաստանի զբաղեցրած դիրքը Վաշինգտոնը փորձում է Երևանին իշխանություններին համոզել, որ Վաշինգտոնի քաղաքականությունների ուղղությամբ շարժվելու դեպքում կարող է դիվիդենդներ շահել:
Դա ի տես այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային շահերի շրջագծում իր կառավարությունը ցանկանում է միաժամանակ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ:
Բոլթոնը Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Ազատության»-ը տված հարցազրույցում կրկնելով Իրանի դեմ հավակնությունները նաև մեկ այլ նպատակ հետապնդեց: Ճնշում գործադրել Հայաստանի իշխանություններին համոզելու, որպեսզի ընկերակցեն Վաշինգտոնին:
Իրան-Հայաստան հարաբերությունները ձևավորված են փոխադարձ բարեկամության ու հարգանքի հիման վրա և երկու երկրներն էլ ընդառաջում են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: Վիզայի ռեժիմի չեղարկումը, Իրանի ,Արաս» առևտրական ազատ գոտու հարևանությամբ Մեղրիի տնտեսական ազատ գոտու կառուցումը և Եվրասիական մաքսային միության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը երկու երկրի առևտրականների ու տնտեսական գործարարների դիմաց բազմաթիվ հնարավորություններ են բացել:
Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո կրկին արծարծվեց Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման հարցը և Փաշինյանն ընդգծեց երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման նշանակությունը:
Թվում է, որ Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները մտահոգում են ամերիկացիներին և այդ պատճառով էլ Թրամփի վարչակազմը ցանկանում է այդ կապակցությամբ ճնշում գործադրել Երևանի վրա:
Բոլթոնը Երևանում հայտարարեց, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա և այս շրջագծում թվում է, որ Երևան-Թեհրան հարաբերությունների կապակցությամբ պիտի ինչ-որ մեսիջներ փոխանցած լինի ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:
Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության խորհրդականը հայտարարելով, որ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելով Վաշինգտոնը նպատակ չունի վնասել իր բարեկամների, այդուհանդերձ հայտարարեց, որ այդ կապակցությամբ Իրան-Հայաստան սահմանը կարևոր է համարվում:
Թվում է, որ Թրամփի վարչակազմը այնքան էլ գոհ չէ Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնումից և գործնականում միջամտելով Հայաստանի ներքին հարցերին ցանկանում է Երևանին համընթաց դարձնել իր հետ:
Իրավունք
Սիրիայում հայկական առաքելությունը դեռ չսկսված՝ կարող է ավարտվել
«Իրավունք» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայաստանյան մի քանի փորձագետների եւ քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի դրոշի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել:
Ամերիկացի պաշտոնյան ուղիղ ակնարկել է, որ սա վատ է եւ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ այն այնքան էլ հումանիտար առաքելություն չէր, այլ՝ ռազմական:
Ավելին՝ Բոլթոնը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանից է գալիս եւ այնտեղից ստացել է հավաստիացումներ, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին հարցը լրջորեն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ...»:
Ժողովուրդ
Ներկուսակցական բախումնե՞ր են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաեւ ռեյտինգային ընտրակարգ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներն ու նրանց կողմնակիցները պարբերաբար բախվում էին:
Չի բացառվում, որ միջադեպեր լինեն նաեւ ՔՊ-ում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի դեպքում: Գաղտնիք չէ, որ այնտեղ շատերին հասարակությունը դեմքով չի ճանաչում, ուստի երիտասարդները հանուն քվե ստանալու կփորձեն դիմել տարատեսակ արկածախնդրությունների:
Թեեւ պարզ է, որ մարդիկ հիմնականում այդ դաշինքին իրենց քվեն տալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաթեր»` ընտրելով նրան»: