Նոյեմբեր 02, 2018 11:53 Asia/Tehran
  • Մոսադի դավադրությունը`Եվրոպային Իրանից բաժանելու համար

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների երկրորդ փուլի իրականացման և եվրոպական ֆինանսական մեխանիզմի անարդյունավետության ու Իրանի նավթի արտահանման շարունակման հետ կապված խնդիրներին զուգահեռ, այժմ օրակարգում է դրվել Իրանի դեմ հակաքարոզչությունը:

ԱՄՆ կառավարությունը հավանություն է տալիս Դանիայի գործողություններին և պարզաբանում է Իսրայելի լրտեսական գործակալության (Mossad)-ի դերակատարությունը այս գործի մեջ: Այս սցենարը բացահայտեց միջուկային գործարքի ուղղությամբ Իրանի  Եվրոպայի միջեւ կառուցողական համագործակցության լիակատար խափանման ուղղությամբ տարած ջանքերը:  «Ջերոզալիմ փոստ» թերթը  գրել է, որ Մոսադը Կոպենհագենին է տրամադել տեղեկատվություն՝ Դանիայում  մի անձի դեմ  Իրանի կողմից կազմակերպված մահափորձի մասին:

Որոշ համաձայնեցված ջանքեր, այդ թվում `մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ից դուրս գալն և  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Փարիզում կայացած Մոնաֆեղին ահաբեկչական խմբի  համագումարոի դեմ ուղղված փորձում Իրանին մեղադրելու ջանքերը ցույց են տալիս Մոսադի դերակատարության հետքերը:

Նեթանյահուն անցած տարվա ապրիլին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր ներկայացնելով, փորձեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել  մայիսի 8-ին դուրս գալ ՀԳՀԾ-ից:

Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի տարեկան կոնգրեսի դեմ ուղղված հարձակման փորձի մեջ Իրանին մեղադրելուց հետո, այժմ Դանիայի կառավարության կողմից Իրանին ուղղված մեղադրանքում ակնհայտորեն նկատելի է Մոսադի դերակատարությունը: 

Այս համակարգումը ցույց է տալիս, որ ՀԳՀԾ-ից  Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո փորձ է արվում խափանել Իրանի և Եվրոպայի միջեւ լավ հարաբերությունները:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը  «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ ընդգծել է. ««Կեղծ դրոշներ» ծածանելու կապակցությամբ ՄՈՍԱԴ-ի խեղաթյուրված ու համառ քայլերը միայն Իրանին առավել վճռակամ են դարձնում աշխարհի հետ իր կառուցողական ներգրավվածությունը ամրապնդելու հարցում»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի դիրքորոշումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ համաձայնեցվածությամբ, փորձում է կանխել եվրոպացիների համագործակցությունն Իրանի հետ:

ՀԳՀԾ-ն պահպանելու եվրոպացիների պնդումը պատճառ է դարձել, որ Մոսադը Միացյալ Նահանգների հետ միասին փորձի խափանել Իրանի և Եվրոպայի միջեւ հավասարակշռությունը և կառուցողական հարաբերությունները:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի գիշեր ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է. «Եվրոպական պետությունները չպետք է թույլ տան, որ Իրանի ու ԵՄ-ի հարաբերությունների ընդլայնմանն ընդդիմացող երրորդ կողմն իրականացնի իր նախապես ծրագրած խափանիչ սցենարները»:

Անհիմն սցենարների նախագծումը և դրանց չեզոքացումը վկայում են  միջազգային հանրության հետ համագործակցության ուղղությամբ Իրանի կառուցողական քաղաքականության ու դիվանագիտության հաջողության մասին: Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, դա ընդգծվում է Եվրամիության ազդեցիկ անդամ երկրների պաշտոնյաների հայտարարություններում, քանի որ նրանք հայտարարում են, որ պատրաստ են շարունակել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ:

Չորեքշաբթի օրը ամերիկյան New York Times թերթը հայտարարելով, որ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան խոստացել են շարունակել առեւտուրն Իրանի հետ նմել է.«Իրանի դեմ  ԱՄՆ-ի քայլերն ապարդյուն են»:

Պիտակ