ԱՄՆ-ի ընտրություններն ու դրա հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100417-ԱՄՆ_ի_ընտրություններն_ու_դրա_հետևանքները
ԱՄՆ-ի իշխանության կառույցներում հանրապետականների երկու տարիներ տևած տիրապետությունից հետո ի վերջո Կոնգրեսի երկու խորհրդարաններից մեկի վերահսկողությունն անցավ դեմոկրատականներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 07, 2018 10:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ընտրություններն ու դրա հետևանքները

ԱՄՆ-ի իշխանության կառույցներում հանրապետականների երկու տարիներ տևած տիրապետությունից հետո ի վերջո Կոնգրեսի երկու խորհրդարաններից մեկի վերահսկողությունն անցավ դեմոկրատականներին:

Ինչպես սոցհարցումների արդյունքներն էին կանխատեսում 2018 թվականի միջանկյալ ընտրություններում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մանդատների մեծամասնությանը տիրացան դեմոկրատականները և հանրապետականներին հաջողվեց միայն պահպանել Սենատում իրենց գերազանցությունը:

8 տարի  հետո և Դոնալդ Թրամփի նախագահությունից երկու տարի անց, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության դիրքում դեմոկրատականների վերահաստատումը լուրջ փոփոխություններ է առաջացնելու ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Ներկայացուցիչների պալատում հանրապետականների կրած պարտությունն առավել ընդգրկուն իմաստ է ներկայացնում և արտահայտում է հանրապետական վարչակազմի հանդեպ ժողովրդի դժգոհության չափը: Դա ի տես այն բանի, որ հանրապետականներն ու մասնավորապես Թրամփը հույս ունեին, որ տնտեսական ցուցանիշների բարելավմամբ և փախստականներ ու անօրինական միգրանտների հանդեպ կոշտ քաղաքականություններ կիրառելով կարող են շահել ամերիկացի քաղաքացիների գոհունակությունը: Այդուհանդերձ նախնական գնահատումների համաձայն, քվեարկողների շուրջ 55 տոկոսը նոյեմբերի 6-ի ընտրություններում դեմ է քվեարկել հանրապետականների վարչակազմի քաղաքականություններին:

Ամեն դեպքում 2019 թվականի հունվարի 3-ին 116-րդ գումարման Կոնգրեսի աշխատանքը սկսվելով դեմոկրատականներն իրենց ձեռքն են առնելու Ներկայացուցիչների պալատի և դրա բոլոր կոմիտեների նախագահությունը: Դրանից հետո մինչև երկու տարի Դոնալդ Թրամփն իր ծրագրերի իրագործման համար պարտավոր է լինելու հաղթահարել Կոնգրեսում դեմոկրատականների ամուր պատնեշը: Ներկայացուցիչների պալատը ֆեդերալ կառավարության բյուջեի մշակման ու վավերացման հարցում գրեթե մենաշնորհային դերակատարություն ունի և բյուջեի թվերում փոփոխություն մտցնելով, կարող է իր ծրագրերի իրագործման հարցում խիստ ճնշում գործադրել Սպիտակ տան վրա: Միևնույն ժամանակ դեմոկրատականների կողմից Ներկայացուցիչների պալատի վերահսկումը նրանց բացառիկ հնարավորություն է տալու ընթացք տալ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված բազմաթիվ գործերին, սկսած ռուսների հետ գործարքից վերջացրած հարկային փախուստով և որոշ կանանց հետ անբարոյական հարաբերություններով: Այս լիազորությունը կարող է տարածվել ընդհուպ մինչև նախագահին մեղադրանքի առաջադրումն ու Սենատում նրան պատասխանատվության կանչելու և պաշտոնազրկելու պահանջը:

Դա ի տես այն բանի, որ առաջիկա Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի հավանական նախագահ Նենսի Փելոսին, հաղթանակից հետո իր առաջին  ելույթում ասաց. «Ընտրություններում հաղթանակած դեմոկրատականները պետք է տի գիտակցեն, որ որ ընտրվել են ոչ թե դիմադրության և նախագահի պաշտոնազրկման, այլ ԱՄՆ-ի ժողովրդի համար  աշխատելու նպատակով»:

Այդուհանդերձ  կարելի է ակնկալել, որ նախագահության առաջիկա երկու տարիների ընթացքում Թրամփը հայտնվելու է դեմոկրատականների ծանր ճնշման ներքո, ովքեր 2018 թվականին արձանագրած հաղթանակը 2020 թվականի ընտրություններում հաղթելու և Սպիտակ տունը հետ ստանալու պատվանդան են համարում: Հատկապես որ 2018 թվականի ընտրություններն առավել բևեռականացրել են ԱՄՆ-ի արդեն իսկ բևեռականացված  հասարակությունը, այնպես որ ոմանք ինչ-որ տեսակի քաղաքացիական պատերազմի հեռանկարի մասին կանխատեսումներ են կատարում: