Մամուլի տեսություն 14-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100694-Մամուլի_տեսություն_14_11_2018
Իրանի դեմ պատժամիջոցները գլխավորում են միջազգային լուրերի խորագրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2018 08:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-11-2018

Իրանի դեմ պատժամիջոցները գլխավորում են միջազգային լուրերի խորագրերը:

Էըթեմադ

SPV-ն խոսքից մինչև գործ

 

Իրանի դեմ պատժամիջոցները գլխավորում են միջազգային լուրերի խորագրերը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրան շրջապատած ծայրահեղականները Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման թվական հայտարարված նոյեմբերի 5-ին նախորդած օրերից մինչև այսօր նույնիսկ մեկ ժամ չեն դադարել պատժամիջոցների, դրանց ազդեցության և Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշումները շարունակվելու մասին հայտարարություններ կատարելուց: Իրանի դեմ պատժամիջոցների երկար ցուցակն ու այս պատժամիջոցների մասին վերլուծություններ հրապարակվելով այսօր այլևս որևէ մեկը չի կարող հաստատել ԱՄն պետքարտուղար Մայք Պոմպեոյի  այն հավակնություն, թե այս պատժամիջոցներն Իրանի ժողովրդին թիրախ չեն դարձնում:

Դեղորայքն ու սննդամթերքը պատժամիջոցների ենթարկված չլինելու մասին Իրանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջև վիճաբանությունը տարածվել է «Թուիթեր»-ի հարթակում և դա ի տես այն բանի, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում նրանց միջև որևէ պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել և նրանք փոխարեն խստաոճ հռետորաբանությամբ միմյանց են դիմում վիրտուալ միջավայրում:

Այս միջոցին ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների էֆեկտիվության մասին բազմաթիվ վերլուծություններ են հրապարակվել:

Արդյոք ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են ձախողեցնել Իրանի հետ առևտրական կապերի պահպանմանն ուղղված ՀԳՀԾ-ին հավատարիմ մնացած անդամների ջանքերը: հարցի պատասխանը երկու վերլուծություններ ունի: Առաջին վերլուծության համաձայն ԱՄՆ-ի պատժամիջոցները միակողմանի լինելու պատճառով չեն կարող Թրամփի վարչակազմի նկատի ունեցած ազդեցությունը գործել Իրանի վրա և եվրոպացիները երկար ժամանակ են հատկացնում SPV-ի նման հատուկ մեխանիզմների ստեղծման համար, քանի որ ցանկանում են ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց ապահովագրել այս համակարգը: Երկրորդ վերլուծության համաձայն, ԱՄՆ-ի հրաժարմամբ և պատժամիջոցների վերականգնմամբ ՀԳՀԾ-ն երկար ժամանակ չի կարող գոյատևել:

Միևնույն ժամանակ Եվրոպայի ղեկավարները ՀԳՀԾ-ն փրկելու համար վերականգնել են «Արգելակող օրենքները» և այդ օրենքները ոտնահարելու պատճառով հնարավոր է, որ SWIFT-ը Բրյուսելի կողմից տուգանվի: ՀԳՀԾ-ի տնտեսական շահերին Իրանի համեմատական հասանելիություն ապահովելու համար էլ եվրոպացիների մշակում են SPV-ի մեխանիզմը, սակայն դրա շահագործման հանձնվելը որոշակի ժամանակ է պահանջելու:

Դոնալդ Թրամփի վարչակազմն էլ պատժամիջոցների ազդեցության մասին իր մեկնաբանությունն ունի որի Աքիլեսյան գարշապարը Եվրոպայի քայլերն անկարևոր համարելն է: Այս շրջագծում ԱՄՆ գանձապահության նախարարի տեղակալն իր վերջին հայտարարության մեջ ասել է, որ ԱՄՆ-ն Իրանին օժանդակելու Եվրոպայի տարբեր գաղափարների, այդ թվում SPV-ի հետ կապված որևէ մտահոգություն չունի, քանի որ Վաշինգտոնը հասել է իր նպատակին, որը Իրանից արտասահմանյան բանկերի ու ընկերությունների հեռանալն էր:   

 

Էբթեքար

Եվրոպական բանակի դեմ Թրամփի «նատոյախաղը»

 

Սպիտակ տնում Դոնալդ Թրամփի ներկայությունից ի վեր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև լարվածությունները վերջ չեն գտնում: Թեև ամերիկյան ազգայնականության առանցքայնությամբ եվրոպացիների դեմ Թրամփի սանձազերծած բանավոր ու դիվանագիտական վեճերը դժվար թե գործնական դաշտ փոխադրվելու հնարավորություն ունեն, այդուհանդերձ վկայում են Եվրոպայի ղեկավարների և ԱՄՆ-ի նախագահի միջև գոյություն ունեցող խոր տարաձայնության մասին: Դա սկսվեց ՀԳՀԾ-ի ու Իրանի դեմ պատժամիջոցների, նաև միջազգային պայմանագրերից ԱՄՆ-ի հրաժարման շուրջ տարաձայնությունից ու հիմա արդեն ուղղակի բանավեճերի է վերածվել:

Դոնալդ Թրամփը շաբաթավերջին Ֆրանսիա մեկնեց մասնակցելու առաջին համաշխարհային պատերազմը վերջ գտնելու հանդիսություններին: Այդուհանդերձ անձրևային եղանակի պատճառաբանությամբ չմասնակցեց ամերիկացի զոհված զինվորների հիշատակի մեծարման արարողությանը, ինչը խիստ քննադատության արժանացավ:  

Բրիտանացի քաղաքագետ և Ուինսթոն Չերչիլի թոռ Նիկոլաս Սոմասը «Թուիթեր»-ում գրեց. «Այս զինվորները զոհվեցին թշնամու հետ դեմ առ դեմ կռվում, բայց անարժան ու նողկալի Դոնալդ Թրամփը պատրաստ չեղավ նրանց հիշատակը հարգելու համար կանգնել անձրևի տակ»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ Փարիզի Հաղթանակի կամարի տակ կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթում քննադատեց ԱՄՆ նախագահին: Նա իր ելույթում ազգայնականությունը հայրենասիրությանն ուղղված դավաճանություն համարեց: Այս քննադատությունն ուղղակիորեն թիրախ էր դարձնում Դոնալդ Թրամփին ով անցած ամիս հայտարարել էր, որ ինքը ոչ թե գլոբալիստ, այլ ազգայնական է: Այդուհանդերձ այս տարաձայնության արմատը պիտի որոնել եվրոպական բանակ ստեղծելու Ֆրանսայի առաջարկի մեջ: Թրամփը հակադարձելով այս առաջարկին «Թուիթեր-ում գրեց. «Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի դիմաց պաշտպանվելու համար հատուկ բանակ ստեղծելու առաջարկ է ներկայացրել: Բայց դա Գերմանիան էր, որ առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ ներխուժեց Ֆրանսիա: Ֆրանսիան ի՞նչ վիճակում էր գտնվում: Մինչև ԱՄՆ-ի միջամտությունը նրանք Փարիզում սկսել էին գերմաներեն սովորել: Վճարում էք ՆԱՏՕ-ին ձեր մասնաբաժինը, թե՝ ոչ»:  

 

Ալիք

Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը չափազանց անորոշ է

 

Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում: Այս իրավիճակի վերաբերյալ զրուցեցինք Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի իրանահայ պատգամավորի թեկնածու ԿԱՐԵՆ ԽԱՆԼԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով ներկա հայ-իրանական հարաբերություններին եւ Բոլթոնի հայտարարություններին փաստեց.

- Հայ-իրանական հարաբերություններում, համենայնդեպս, ներկա պահին, խիստ վտանգավոր իրավիճակ չկա, բայց անորոշություններ կան: Այդ անորոշություններն էլ իրանական կողմը դեռեւս փորձում է կապել ՀՀ-ում ներկա ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Ընտրություններից հետո, ուզում ենք հավատալ, որ ներկա անորոշությունները իսպառ կվերանան: Որովհետեւ, այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է, եւ տպավորություն կա, որ արտաքին քաղաքականությունը ենթակա է ներքին քաղաքական կյանքին: Հուսանք, որ ընտրություններից հետո այդ անորոշությունը կվերանա, եւ ներկայիս իշխանությունները կշարունակեն նախորդների վարած քաղաքականությունը Իրանի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի արած Իրանի մասով, այսպես ասած, հեղհեղուկ հայտարարություններին, ապա այստեղ որոշակի անհանգստություն իրանական կողմը ունի: Թեպետ կրկին կարծում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքը, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, իրապես այդպես է: Ինչը հավատ է ներշնչում, որ ներկա անհանգստությունները, անորոշությունները կվերանան ընտրություններից հետո:

 

 

Ժողովուրդ

Համաներման հետևանքները. Իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի վիճակում

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում:

Թերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված:

Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում կրկին աճել է հանցագործությունների, մասնավորապես, գողությունների թիվը: Նշենք նաև, որ 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասացին, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված»: