Մամուլի տեսություն 22-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101009-Մամուլի_տեսություն_22_11_2018
Գնորդ՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ  Բեն Սալման, վաճառորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, վաճառվող ապրանք՝ մարդու իրավունքներ, գինը՝ 450 միլիարդ դոլար, գումարած Ջամալ Խաշողջիի կյանքը: ԱՄՆ նախագահն ինքն իր հետ էլ ազնիվ չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2018 09:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-11-2018

Գնորդ՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ  Բեն Սալման, վաճառորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, վաճառվող ապրանք՝ մարդու իրավունքներ, գինը՝ 450 միլիարդ դոլար, գումարած Ջամալ Խաշողջիի կյանքը: ԱՄՆ նախագահն ինքն իր հետ էլ ազնիվ չէ:

Խոռասան

Ամերիկյան լկտիություն

 

Գնորդ՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ  Բեն Սալման, վաճառորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, վաճառվող ապրանք՝ մարդու իրավունքներ, գինը՝ 450 միլիարդ դոլար, գումարած Ջամալ Խաշողջիի կյանքը: ԱՄՆ նախագահն ինքն իր հետ էլ ազնիվ չէ: Նա հակադարձելով Խաշողջիի սպանությանն ասում է. «Աշխարհն ապահով վայր չէ»: Թրամփի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասում էլ ասում է, թե «աշխարհը կեղտոտ ու ստոր տեղ է»: Բայց նրանցից որևէ մեկը չի ասում, որ եթե  ԱՄՆ-ն չպաշտպաներ սաուդացի գոռոզ ու ահաբեկիչ գահաժառանգին, աշխարհն այնքան էլ վտանգավոր տեղ չէր լինելու: Սաուդացիների նավթային դոլարները պատճառ դարձան, որ Թրամփը երեքշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակի, որտեղ չնայած Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում Խաշողջիի սպանությանը, Արաբիայի հետ համագործակցությունը շարունակվելու է: Հաղորդագրություն, որից առևտրական գործարքի այնպիսի հոտ է բուրում, որ դրան հավասարեցնում է ստորության հետ և նույնիսկ առթել է հանրապետական սենատորների հակազդեցությունը, այնպես որ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հանրապետական նախագահ Բոբ Քուրքերն այդ հաղորդագրության կապակցությամբ ցավ հայտնելով, ասաց. «Սպիտակ տունն ստանձնել է Արաբիայի գահաժառանգի հասարակության հետ կապերի ընկերության և նրան քայլերը պատճառաբանողի դերակատարությունը»:

Ի հետևումն այս հաղորդագրության հրապարակման ամերիկացի սենատորներ այդ թվում հանրապետական Բոբ Քուրքերն ու դեմոկրատական Բոբ Մենդեզը Դոնալդ Թրամփին հղած նամակում պահանջեցին «Մագնիտցկու փաստաթղթի» համաձայն հետաքննություններ սկսել: Համաձայն այս օրենքի  ԱՄՆ նախագահը պարտավորվում է պարզել խոսքի ազատության հարցով որևէ անձի սպանության, կտտանքների ենթարկվելու և  կամ մարդու իրավունքների ոտնահարման դեպքում մեկ այլ արտասահմանցի անձի դերակատարությունը և նրա դեմ պատժամիջոցներ գործադրել: Համաձայն հիշյալ օրենքի ԱՄՆ նախագահը պարտավորվում է 120-օրյա ժամկետում պարզել այդ հարցը և պատասխանատու անձի կամ անձանց դեմ պատժամիջոցներ կիրառել: Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ում կես միլիոն աշխատատեղ կախված է Արաբիայի հետ սպառազինական պայմանագրից: Միջազգային քաղաքականության կենտրոն ամերիկյան հաստատությունը հրապարակել է մի ուսումնասիրության արդյունքները, որի համաձայն ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիայի հետ սպառազինական պայմանագրի արժեքը չափազանցրել է: Դոնալդ Թրամփը այդ պայմանագրի արժեքը 110 միլիարդ դոլար է հայտարարում, մինչդեռ այս հաստատության ուսումնասիրության արդյունքները պարզում են, որ Սաուդյան Արաբիայի հետ միայն 15 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել:  

 

Խոռասան

850 եմենցի երեխաներ սովի զոհ են գնացել

 

Երեխաների փրկության կազմակերպությունը հայտարարեց, որ Եմենի դեմ Արաբիայի հարձակման սկզբից մինչև 5 տարեկան եմենցի երեխաներ միայն սովի պատճառով մահացել են, իսկ շուրջ 14 միլիոն մարդ կամ այդ երկրի բնակչության գրեթե կեսը ենթակա է սովին: Դա հիմնականում Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակման արդյունքն է, որը նպատակ ունի թուլացնել հուսիներին:

Ալ-Հուդայդա նավահանգստում Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի և հուսիների միջև բախումները սրվելով անցած շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն մի բանաձևի նախագիծ մշակելով կոչ արեց շտապ հրադադար հաստատել Ալ-Հուդայդա քաղաքում և վերացնել Եմեն հումանիտար օժանդակությունների առաքման ճամբին բոլոր արգելքները:

Այն պայմաններում, երբ հուսիները հայտարարել էին որ պատրաստ են վերջ տալ բախումներին, երկու օր առաջ արաբական կոալիցիայի խոսնակ Թորքի Մալեքին մերժելով հրադադարը հավակնեց, որ կոալիցիայի ուժերը Ալ-Հուդայդա նավահանգստից 4կմ հեռավորության վրա են գտնվում և նրանց նպատակն է ոչնչացնել տարբեր տարածքներում հուսիներին աջակցության ցուցաբերման ուղիները:   

Միևնույն ժամանակ Եմենում խաղաղության բանակցությունները, որ այս ամսվա կեսերին պիտի տեղի ունենային ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անհայտ պատճառներով հետաձգվեցին և դրան զուգահեռ սրվեցին Սաուդյան կոալիցիայի կողմից Ալ-Հուդայդա նավահանգստի դեմ հարձակումները:  

Վերլուծաբանների ընդգծմամբ Եմենի դեմ Արաբիայի հարձակումն սկսվելուց ի վեր կոալիցիայի ուժերի գրեթե բոլոր նպատակներն, այդ թվում Ալ-Հուդայդա նավահանգստի գրավումն ապարդյուն է եղել և Կարմիր ծովի ափին ու Արաբիայի սահմաններում հուսիների վերահսկման տակ գտնվող տարածքները մնացել են աններթափանցելի: Հուսիներն ապացուցել են, որ կորցնելու համար ոչինչ չունեն ու դիմադրում են, իսկ հավասարությունները խախտվել են կոալիցիայի դասական բանակի համար և ժամանակի ընթացքում պատերազմը նրանց համար մաշողական բնույթ է կրում:  

 

Ժողովուրդ

Քարոզչության օրենսդրական նրբերանգները. ՀՀԿ-ականներն ընկել են իրենց փորած փոսը

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսը փորձում է ներկայացնել որպես վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվել: Նման մեղադրանքներ հնչեցրել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը:

Ընդ որում` ՀՀԿ-ն այս կապակցությամբ հատուկ հայտարարություն էր տարածել` միայն թե հղում անելով ոչ թե ՀՀ Ընտրական օրենսգրքին (որն, ի դեպ, սահմանադրական օրենք է), այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերին: Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀ ԸՕ-ն, որ ընդունվել է ՀՀԿ իշխանության տարիներին, նման դեպքերում սահմանափակումներ չի նախատեսում: Ավելին, ԸՕ 4-րդ գլխի 19-րդ հոդվածը շարադրված է այսպես. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:

Ասել է թե` ՀՀԿ-ականներն ընկել են իրենց իսկ փորած փոսը. ժամանակին նրանք ԸՕ-ում նման դրույթ էին ներառել նման դեպքերում իրենք իրենց ապահովագրելու համար: Բայց հիմա` իշխանափոխությունից հետո, դժգոհում են, ավելին` մատնանշում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերը, որոնք, ի դեպ, ընդունվել են հենց իրենց դեմ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել` արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խախտո՞ւմ են թույլ տվել: «ԱԺ ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետեւաբար բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, կիրառելի են միայն նշված ժամանակահատվածի շրջանակում», – նշեց նա` հավելելով. «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով: Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն: Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար»:

 

Ալիք

Հայ աստղագետի գլխավորած գիտախումբն Արևին նման նոր աստղ է հայտնաբերել

 

Գիտնականների միջազգային խումբը՝ Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների ինստիտուտի մասնագետ Վարդան Ադիբեկյանի գլխավորությամբ, Արևին նման աստղերի հայտնաբերման նոր մեթոդ է կիրառել:

Ինչպես նկարագրում է Phys.org-ը, արևի «քույր-եղբայրները» հազարավոր աստղեր են, որոնք ձևավորվել են նույն աստղաբույլի կազմում, ինչ և Արեգակը մոտ 4.6 մլն տարի առաջ: Ժամանակի հետ աստղերն արձակվել են աստղաբույլից և տարածվել գալակտիկայով մեկ՝ դժվարացնելով իրենց հայտնաբերումը:

Հետազոտության արդյունքում ընտրվել է HD186302 անունն ստացած աստղը, որի տարիքը (4.5 մլրդ տարի) և քիմիական չափորոշիչները գրեթե ամբողջությամբ նման են Արևի տվյալներին: