Մամուլի տեսություն 23-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101051-Մամուլի_տեսություն_23_11_2018
Կոլոմբիայի համալսարանի դասախոս Գարի Սիքը մի հոդվածում վերլուծել է արտաքին քաղաքականության ոլորտում Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն ու նրա կիրառած շահամոլական ընթացքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2018 08:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-11-2018

Կոլոմբիայի համալսարանի դասախոս Գարի Սիքը մի հոդվածում վերլուծել է արտաքին քաղաքականության ոլորտում Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն ու նրա կիրառած շահամոլական ընթացքին:

Մեհր

ԱՄՆ-ի զինվորական պաշտոնատարներ կարևոր փաստաթղթերը թաքուն են պահում Թրամփից. Գարի Սիք

 

Կոլոմբիայի համալսարանի դասախոս Գարի Սիքը մի հոդվածում վերլուծել է արտաքին քաղաքականության ոլորտում Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն ու նրա կիրառած շահամոլական ընթացքին:

Կոլոմբիայի համալսարանի դասախոս, Ջեռալդ Ֆորդի, Ջիմի Քարթերի ու Ռոլանդ Ռեյգանի նախագահության շրջաններում ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ  և իսլամական հեղափոխության ժամանակ Իրանի հարցերով Սպիտակ տան գերագույն խորհրդական Գարի Սիքը «Լոբլագ» ամերիկյան կայքում հրապարակված մի հոդվածում անդրադառնալով Բոբ Վուդվարդի «Սարսափ» և Մայքըլ Վոլֆի «Կրակ ու ցասում՝ Սպիտակ տան ներքինը» գրքերին, գրում է. «Երկու գրքերն էլ նկարագրում են մի նախագահի ով չնայած իր հպարտությանը, իշխանության գործառույթներից գլուխ չի հանում: Նրա համար ըմբռնելի է միայն այն կառույցը, որ կառավարվում է այնպես ինչպես կառավարվում են ընտանեկան բիզնեսները»:

Թրամփն իր գլոբալ հայացքներին հակասող իրողությունների ու տրամաբանության հարցում աններթափանցելի է, իսկ այդ հայացքը ձևավորվել է տասնամյակներ առաջ Նյու Յորքում ապրած նրա շվայտ ու զեխ կյանքի ընթացքում: Թրամփի դիտանկյունից առևտրական անհավասարակշռությունը համազոր է եկամտի մսխման:

Այս երկու գրքերը միևնույն ժամանակ նկարագրում են ճարպիկ ու կարող անձանց ովքեր փորձում են քիչ թե շատ  նոռմալ վիճակում կառավարել ԱՄՆ-ն: Նրանք վիճում են ուժերի գլխավոր հրամանատարի հետ, նրա հրահանգների գործադրման հարցում հապաղում են, փաստաթղթերը թաքցնում են նրանից ու նույնիսկ անտեսում են նրա հրամանները: Քանի որ Թրամփն նման տակտիկաներին ծանոթ չէ ու զուրկ է սկզբունքային ու կանոնակարգված մտածողությունից, հաճախ դա չի էլ նկատում կամ մոռանում է:

Այդուհանդերձ այդ երկու գրքերի ազդարարող ուղերձն այն է, որ մի կողմ թողած կառավարման հարցում իր թերացումներն ու անտեղյակությունը, Թրամփն ի վերջո վերադարձ է կատարում իր կարծր գաղափարին և դա այն է, որ իշխանությունը մի տեսակ բիզնես ու առևտուր է, որը լիարժեքորեն շաղկապված է շահի ու վնասի հետ, իսկ ինքն այդ ոլորտում եզակի ընդունակություններով է օժտված: Ժամանակի ընթացքում Թրամփը հեռացնում է նրանց ովքեր իր հետ հակառակ են և համակարգին պարտադրում է համապատասխանեցվել իր եզակի տեսլականին: Նա հաղթում է:

Այս շաբաթ Թրամփը հրապարակեց արտաքին քաղաքականության ոլորտում իր առաջին կարևոր հայտարարությունը, որտեղ քաղաքական էթիկային դեմ արտահայտություններ կան: Մինչ այսօր Սպիտակ տան մեջ որևէ մեկը նման փաստաթուղթ չէր հրապարակել: Հստակ է, որ Թրամփն անձամբ է թելադրել այդ հայտարարությունը և դա Սաուդյան Արաբիայի հանդեպ աջակցության մասին նախագահ Դոնալդ Թրամփի և ոչ թե ԱՄՆ վարչակազմի հաղորդագրությունն է:

Նա հաղթեց: Սպիտակ տան աշխատակազմը չկարողացավ նրան հրաժարեցնել: Թրամփը թելադրում է արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր որոշումներն, ինչն ԱՄՆ պատմության մեջ աննախընթաց է:

«Արդյոք Մոհամմեդ Բեն Սոլթանն է արձակել նրա  լուրջ քննադատը համարվող լրագրողի սպանության հրամանը: Կարող է պատահել, որ դա կատարած լինի և կամ էլ կատարած չլինի»:

Իսկ ԱՄՆ վարչակազմն ի՞նչ դիրքորոշում ունի:

Թրամփն իր հայտարարության մեջ նշում է. «Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունը շահավետ ներդրում է և Իրանի իշխանությանը մեկուսացնելու և կործանելու մեր ռազմավարության մեջ այս թագավորություն Իսրայելի կողքին կարևոր դերակատարություն ունի: Վարչապետ Նեթանյահուն համաձայն է, որ սաուդացի գահաժառանգը պիտի ներվի և գործը պիտի  փակվի»:

Մոհամմեդ Բեն Սալման, դուք կարող էք մարդ սպանել, սակայն շարունակեք մեզ պատվերներ տալ: Լավ առևտականը որևէ դեպքում իր լավ հաճախորդին անհանգստություն չի պատճառում:

Թրամփն իր մտածողությունը չի թաքցնում: Մենք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին հստակ պատկերացում ենք կազմում: Մենք մեր արտաքին քաղաքականությունը վստահել ենք մեկին, ով Պարսից ծոցում նավթառատ մի երկրի բռնապետ իշխանավոր է և խոշոր քանակությամբ զենք է գնում մեզանից:

Մենք սրանից առաջ մեկ անգամ էլ դա կատարել ենք: 1970-ական թվականներին տարածաշրջանում մեր ներկայացուցիչն Իրանի Շահն էր:  

 

 

Իրատես

Շոշափում է տրամադրությունները. Փաշինյանը ստիպված կլինի՞ կրկնել՝ քայլում ենք, քայլում ենք, քայլում

 

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հերթական քայլերթի մասին, որի մեկնարկն այս անգամ տրվելու է Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ ռազմական ինստիտուտի դիմացից՝ դեռևս չհստակեցված երթուղիով: Գործող իշխանության հրամանատարը նախքան քարոզարշավի մեկնարկը ցանկանում է շոշափել հասարակության տրամադրությունը, մոտավորապես հստակեցնել իրեն աջակցողների թիվը, և ըստ այդմ որոշել քարոզարշավին հնչեցվելիք ելույթների սրության աստիճանը:

Եթե աջակիցների թիվը նվազում գրանցած չլինի, ապա վարչապետի պաշտոնակատարը քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների չի բաժանի: Բայց եթե վերջինս և նրա կառավարությունից դժգոհողները շատ եղան ու քայլելու սիրտ չունեցան, ապա Նիկոլ Փաշինյանը հարթակից մի քանի անգամ մատ թափ կտա այսքան տարի ժողովրդին կեղեքած քաղաքական ու պետական գործիչների վրա:

Նկատենք, որ նմանատիպ մի հանրահավաք էլ Փաշինյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ օգոստոսի 17-ին էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որի ժամանակ էլ նախկին իշխանության անդամներին, օլիգարխներին «ասֆալտին փռեց»: Արդյունքն ավագանու ընտրություններում ստացած 81 տոկոս վստահության քվեն էր:

Թեև կառավարության ղեկավարի պաշտոնակատարն օրերս հավաստիացրեց, թե կատարել է ժողովրդին տված բոլոր խոստումները, վերջին շրջանում հասարակության մեջ էական դժգոհություններ են առաջացել համընդհանուր թանկացումների, «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում ամենատարբեր մարդկանց ընդգրկվելու, կառավարության ներկայացուցիչների անհավասարակշիռ հայտարարություների և այլնի առնչությամբ: Հնարավոր է, որ այս ամենն ազդի քայլերթի մասնակիցների թվի վրա, և Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի կրկնելու՝ քայլում ենք, քայլում ենք, քայլում»:

 

 

News.am

Կլուծարվի՞ արդյոք Սփյուռքի նախարարությունը

 

Առայժմ Սփյուռքի նախարարության ապագայի վերաբերյալ վերջնական որոշում չկա: Այս մասին նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը` մեկնաբանելով հանրապետությունում գերատեսչությունների կրճատման հարցը:

Ընդ որում նախարարը կարծում է, որ անցյալ տարիներին Սփյուռքի նախարարության գոյությունը զուտ խորհրդանշական նշանակություն ուներ: «Եթե Սփյուռքի նախարարութունը պետք է խորհրդանշական լինի, առանց կոնկրետ խնդիրների լուծման, ապա ավելի լավ է այն վարչություն դառնա», - ընդգծեց Հայրապետյանը:

Մեկնաբանելով այդ պաշտոնում իր հետագա պաշտոնավարման հարցը՝ Մխիթարյանը կոչ արեց սպասել արտահերթ  խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ պատրաստ է աշխատել ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում:

Հիշեցնենք, որ իշխանությունները մտադիր են երկու անգամ կրճատել նախարարությունների թիվը: