Մամուլի տեսություն 24-11-2018
Իրանի մեծ ու պատմություն կերտած ժողովրդի հանդեպ Թրամփի թույլ տված վիրավորանքը շարունակում է քննարկման ու բողոքի առիթ հանդիսանալ և նույնիսկ ամերիկացի քաղաքական այրեր բողոքել են Թրամփի նման նենգ դիրքորոշման դեմ:
Ջոմհուրի Էսլամի
Իրանի ժողովրդի հանդեպ վիրավորանքը
Իրանի մեծ ու պատմություն կերտած ժողովրդի հանդեպ Թրամփի թույլ տված վիրավորանքը շարունակում է քննարկման ու բողոքի առիթ հանդիսանալ և նույնիսկ ամերիկացի քաղաքական այրեր բողոքել են Թրամփի նման նենգ դիրքորոշման դեմ: Թրամփը լկտի արտահայտություն կատարելով Իրանի ժողովրդին ահաբեկիչ անվանեց և Ջամալ Խաշողջիի դաժան սպանության գործում անմեղ հայտարարելով Մոհամմեդ Բեն Սալմանին ցուցադրեց Իրանի դեմ իր մոտ կուտակված քինախնդրության ու թշնամության ծավալը: Այնպես որ փորձեց Բեն Սալմանի ոճրագործություն առնել Իրանի հետ իր թշնամության հակակշռի տակ և դա անկարևոր ձևացնել:
Միանշանակ պարզ է, որ Թրամփն Իրանի ժողովրդի ու կառավարության հետ առճակատման փուլում կրած պարտության պատճառով հիասթափված ու ամոթահար է: Մի կողմից մինչև նոյեմբերի 4-ն Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու շուրջ մեծ քարոզչությամբ հանդերձ պարտավորվեց նահանջել և դրան զուգահեռ դառնությամբ նկատում է, որ ԻԼԻՊ-ի ու ահաբեկչական մյուս խմբերի վրա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կատարած ներդրումը միայն հանգեցրել է ԱՄՆ-ի ու արաբ հետադիմության խայտառակվելուն և հետապնդած նպատակներից որևէ մեկը չի իրագործվել:
Թեև ասվում է, թե Սպիտակ տան հաղորդագրությունն անձամբ գրել է ինքը՝ Թրամփը, սակայն թվում է, որ նույնիսկ այդ հաղորդագրությունը մշակված պիտի լինի սիոնիստական լաբբիի՝ «Այփաք»-ի կողմից, քանի որ այդ լաբբիի անդամները հաստատել են, որ Սպիտակ տան հակաիրանական հաղորդագրությունների ու դիրքորոշումների մշակման հարցում դերակատարություն ունեն: Վերջին օրերին Թրամփն ինքն էլ կողմնակիորեն նույնն է ընդգծել և հաստատել է սիոնիստների ու սաուդական արքունիքի միջև եղած թաքուն ու բացահայտ կապերը և ԱՄՆ-ի համար դրա ձեռքբերումները:
Թրամփի նման սև վկայական ունեցող անձից, որի ամենաազնիվ աշխատանքը եղել է կազինոների կառավարումն ու սեռային ստրկատիրությունը չի կարելի ակնկալել, որ ըմբռնի ու ընդունի իրական ու շոշափելի ճշմարտություններ, որպեսզի հետո պարտավոր չլինի սիոնիստների ու «Այփաք»-ի խայտառակված լաբբիի փտած թոկով հորի խորքն իջնել: Խաշողջիի սպանության կապակցությամբ Բեն Սալմանի ոճրագործության մասին Թրամփի ու սիոնիստների տրամաբանության հիմքերն այնքան ամոթալի են, որ նույնիսկ ամերիկացի քաղաքական այրերն ու այդ երկրի ԶԼՄ-ները վերջ տալով լռությանը Կոնգրեսում ու Թրամփի կուսակիցների մոտ բացահայտ կերպով արտահայտել են իրենց բողոքը:
Քեյհան
Եթե Ալե Սաուդին չպաշտպանենք Իսրայելի գոյությունը կվտանգվի. Թրամփ
Սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության դեպքում հենց սկզբից փորձագետները հավատացած են եղել, որ սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն է այդ սպանության գլխավոր պատվիրատուն: Հետագային «Վաշինգտոն Փաստ»-ը հաստատեց այս վարկածը և հայտարարեց, որ CIA-ը նույնպես հավատացած է, որ Բեն Սալմանն է այս սպանության գլխավոր հեղինակը: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժելով CIA-ի զեկույցը հստակ հայտարարել է, որ Արաբիայի դոլարների պատճառով այդ երկրին կարիք ունի: Թրամփը հիմա իր ամենավերջին հայտարարության մեջ բացահայտել է Բեն Սալմանին աջակցություն ցուցաբերելու պատճառը:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի զինվորական հրամանատարների հետ հեռախոսային կոնֆերանսի ժամանակ պատասխանելով այն հարցին, որ արդյոք ԱՄՆ-ի կողմից Արաբիայի չպատժվելը վատ ուղերձ չի հղելու աշխարհի մյուս երկրներին, ասաց. «Ոչ, բոլորվին: Արաբիան երկարաժամկետում մեր ռազմավարական դաշնակիցներից է եղել: Նրանք մեր երկրում հարյուրավոր միլիարդ դոլար ներդրում են կատարել: Նրանք նավթի գինը ցածր են պահել»: Թրամփը նույնիսկ ընդգծել է, որ նավթի գների ցածր պահելու համար երախտապարտ է Արաբիային և այդ ընթացքը պիտի շարունակվի:
Այդ կոնֆերանսի ժամանակ Թրամփը կողմնակի ակնարկ կատարելով Սիոնիստական ռեժիմի հետ Ալե Սաուդի լավ հարաբերություններին ասել է. «Եթե մենք չունենանք Արաբիան կորցրած կլինենք մեր մեծ հենակետերից մեկը: Եթե չունենանք Արաբիան այդ պահին Իսրայելը լուրջ գլխացավանքի մեջ կընկնի: Հետո Իսրայելը կմնա ինքն իր հույսին: Մենք ցանկանում ենք պահպանել Իսրայելի գոյությունը»: Արաբիան ու Սիոնիստական ռեժիմը վերջին տարիներին իրենց հարաբերությունների մակարդակը գաղտնիությունից բարձրացրել է հարաբերությունների բացահայտման մակարդակին: Այն փաստը որ Իսրայելի գոյությունը կախում ունի Ալե Սաուդի հովանավորությունից, հաստատելով Ալե Սաուդի էությունը, բացահայտում է այդ ոճրագործի հանդեպ Թրամփի աջակցության գաղտնիքը:
Ալիք
«Հայ-իրանական սահմանի փակումը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից հետո քաղաքական-հասարակական շրջանակներում կրկին ակտիվացավ հայ-իրանական հարաբերությունների խնդիրը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի ու այլոց՝ հայ-իրանական սահմանի ենթադրյալ փակման մասին հայտարարություններից հետո։
«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ Բոլթոնը պայման է դրել հայ-իրանական սահմանը փակելու, որովհետև ինձ չի թվում՝ ինչ-որ մի երրորդ երկրի կողմից կոռեկտ կլինի նման բան առաջարկելը։ Մանավանդ որ ամերիկյան կողմում շատ լավ հասկանում են երկու երկրների հարաբերությունների խորության ծավալները, ինչպես նաև Իրանի կարևորությունը Հայաստանի համար, և՝ հակառակը»,-զրույցում ասաց իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության ու դրանից բխող անհանգստության մասին, քաղաքագետը նշեց.
«Փաշինյանի հայտարարությունն այլ համատեքստում էր, և պետք չէ դրան համատեքստից դուրս նայել։ Այդտեղ խոսքը կոնկրետ Իրանի սահմանը փակելու մասին չէր, խոսվում էր նաև Վրաստանի սահմանի և ընդանրապես՝ տարատեսակ մարտահրավերների մասին։ Դա ենթադրում է, որ այդ հայտարարությունը կոնկրետ կապված չէ Բոլթոնի այցի հետ։ Վարչապետի պաշտոնակատարը շատ լավ հասկանում է, թե Հայաստանի համար ինչ նշանակություն ունի Իրանը, և բոլորին պետք է պարզ լինի դա»։
168 ժամ
Ռուս-թուրքական հնարավոր «գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ
«168 ժամ» թերթը գրում է. «Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Սակայն կարծում եմ` այս դեպքում խոսքը 2008 թվականի Ցյուրիխյան գործընթացի կամ ֆուտբոլային դիվանագիտության եւ դրանից ենթադրվող՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջընթացի մասին էր: Այդ փուլում, եթե հիշում եք, Ռուսաստանը բավականին ակտիվ էր, թեեւ ֆուտբոլային դիվանագիտությունը ռուսական նախաձեռնություն չէր: Սակայն այս հայտարարությունից պարզ է դառնում, որ բուն հայ-թուրքական գործընթացին զուգահեռ՝ եղել են այլ պայմանավորվածություններ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի անակնկալ դիտարկումներին:
Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասել է, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեեւ դա դեմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափին: Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արեւմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ ՄԽ ազդեցության եւ ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում:
Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում: