«Ռազմավարական միաբանությունը» և «Օտարներից կախվածության մերժումն» իսլամ աշխարհի հաղթության ճանապարհ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101116-Ռազմավարական_միաբանությունը_և_Օտարներից_կախվածության_մերժումն_իսլամ_աշխարհի_հաղթության_ճանապարհ
Թհերանում Իսլամական միաբանություն միջազգային 32-րդ համաժողովում ունեցած ելույթում ԻԻՀ-ի նախագահը ռազմավարական խնդիր է համարել իսլամ աշխարհի միասնությունն ու միևնույն ժամանակ իսլամական որոշ երկրների կողմից սխալ քայլ է համարել օտարներից կախվածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2018 15:09 Asia/Tehran
  • «Ռազմավարական միաբանությունը» և «Օտարներից կախվածության մերժումն» իսլամ աշխարհի հաղթության ճանապարհ

Թհերանում Իսլամական միաբանություն միջազգային 32-րդ համաժողովում ունեցած ելույթում ԻԻՀ-ի նախագահը ռազմավարական խնդիր է համարել իսլամ աշխարհի միասնությունն ու միևնույն ժամանակ իսլամական որոշ երկրների կողմից սխալ քայլ է համարել օտարներից կախվածությունը:

Երեքշաբթի օրը Թեհրանում անցկացվող Իսլամական միաբանություն միջազգային համաժողովի 32-րդ նստաշրջանում ունեցած ելույթում նշելով, որ այսօր իսլամական աշխարհի միասնությունը ոչ թե մակերեսային ու մարտավարական, այլ ռազմավարական նշանակության խնդիր է համարվում, Հասան Ռոհանին նշել է.«Այսօր իսլամ աշխարհում միասնությունից ու միաբանությունից բացի այլ ելք չկա և եթե սիոնիստների ու ամերիկացիների դեմ միաբանվենք, անշուշտ հաղթելու ենք»:

Ռոհանին կարևորում է իսլամ աշխարհի միասնության անհրաժեշտությունը և արաբական որոշ երկրների կողմից օտարներից կախվածությունը համարում է սխալ, քանի որ իսլամական երկրները ճգնաժամային իրավիճակում են ու արաբական որոշ երկրներ, նվաստանալով հանդերձ, զիջումների են գնում: Այսօր ԱՄՆ-ի կողմից «Դարի գործարք» նախագծի հետապնդման ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Ղոդս տեղափոխելու պատճառով, Պաղեստինի խնդիրը մեծ նշանակություն է ստացել:

Եթե իսլամական միասնությունը ոչ միայն խոսքով այլ նաև գործով ապացուցվեր, այսօր մուսուլմանները իսլամ աշխարհում ԱՄՆ-ի ու սիոնիստների բռնությունների ականատեսը չէին լինի: Այս բռնությունների մի մասը տեղի են ունենում իսլամական միասնության բացակայության, իսկ մյուս մասը Սիոնիստական ռեժիմի հետ արաբական որոշ երկրների հաշտության պատճառով:

Իսլամական պետությունների ու մուսուլմանների միջև ճեղք առաջացնելը Սիոսնիտական ռեժիմի երեկվա, այսօրվա և գալիք ժամանակների քաղաքականությունն է: «Դարի գործարք» նախագծի գործադրման շրջանակներում Սաուդյան Արաբիայի կառավարումն ու առաջնորդումը մի չարաբաստիկ խռովություն է, որ գործադրվում է Դոնլադ Թրամփի կառավարության և Սիոնիստական ռեժիմի վարչապետի համագործակցությամբ: Սաուդական ռեժիմի զիջումների ու համագործակցության արդյունքը Թրամփի կառավարության կողմից այդ ռեժիմի չարաշահումն ու նվաստացումն է: Այս վիավորական վերաբերմունքը նույնպես «Օտարներից կախվածության». քաղաքականության արգասիքն է, ինչը իրագործում են Սաուդական ռեժիմի ներկայիս պատասխանատուները և այս խաղի միակ պարտվողներին էլ հենց սաուդցիներն են:

Մի քանի պայմանագրեր ստորագրելու շրջանակներում սաուդցիների կողմից ԱՄՆ-ին հանձնված 450 մլրդ. դոլար նվերի և ԱՄՆ-ից ավելի քան 100մլրդ. դոլար արժողությամբ զենք գնելու միակ հետևանքը եղավ այն, որ սաուդցիներին վիրավորելով, Դոնալդ Թրամփն ասել է.«Սաուդյան Արաբիան կթան կով է: Եթե ԱՄՆ-ի հովանավորությունները չլիներ սաուդցիները երկու շաբաթվա ընթացքում կկորցնեին իրենց անվտանգությունը»:

ԱՄՆ-ն անվտանգության հաստատման անունով ու միայն իր խոշոր շահերը ապահովելու համար խաղի մեջ է մտել սաուդցիների հետ և նրա քաղաքական նպատակն է շարունակել իսլամական աշխարհում առաջացած ճեղքվածքը: Ամերիկյան այս հայեցակետը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայի օտարներից կախվածության մոտեցումը սխալ է, քանի որ ԱՄՆ-ի համար միայն սաուդցիների դոլարներն են կարևոր և անվտանգությունը մի պատրվակ է՝ ուրիշ ոչինչ: Այն ինչ ամերիկացիները պահանջում են այս տարածաշրջանից, միայն ստրկությունն է: 

Հաշվի առնելով հենց այս կետը, Իսլամական միասություն համաժողովում խոսքն ուղղելով սաուդցիներին, Իրանի նախագահը հստակեցրել է.«Մենք ողջ հզորությամբ պատրաստ ենք ահաբեկիչների դեմ պաշտպանել Սաուդյան Արաբիայի ժողովրդի շահերը՝ այնպես ինչպես օգնեցինք Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի ու Եմենի ժողովուրդներին և մեր քայլերի դմիաց ձեզանից 450 մլրդ. դոլար չենք պահանջելու և չենք վիավորելու ձեզ և ձեզ մեր եղբայրը կհամարենք»:

Իսլամական կառավարությունների ու ժողովուրդների «Եղբայրությունն» ու «Միասնությունը» իսլամ կրոնի երկու հիմնական հատկանիշներից է ու միաժամանակ այս հատկությունը իսլամական ուժի ու հեղինակության լավագույն բաղադրիչն է լինելու: Այսպիսի պայմաններում ոչ մի արտերկրյա ուժ իրեն իրավունք չի վերապահի  իսլամական աշխարհում իր չար նպտակները հետապնդելու համար թե՛ իսլամական որոշ երկրների բնական պաշարները չարաշահել թե՛ նրանց վիավորել::