Մամուլի տեսություն 01-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101389-Մամուլի_տեսություն_01_12_2018
Եթե G20-ը համարենք մի նվագախումբ, որի ներդաշնակությունը եթե չասենք գեղեցիկ, առնվազն միատարր երաժշտություն պիտի ստեղծի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2018 09:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-12-2018

Եթե G20-ը համարենք մի նվագախումբ, որի ներդաշնակությունը եթե չասենք գեղեցիկ, առնվազն միատարր երաժշտություն պիտի ստեղծի:

Իրան

20 մինուս մեկ

 

Եթե G20-ը համարենք մի նվագախումբ, որի ներդաշնակությունը եթե չասենք գեղեցիկ, առնվազն միատարր երաժշտություն պիտի ստեղծի: Այս տարի չպիտի նման հաճելի երաժշտության ակնկալիք ունենալ Բոունես Այրեսում գումարված այդ խմբի նիստից: G20-ի նիստերը շարունակ համաշխարհային ճգնաժամերի համար անդամ երկրների խորհրդակցության ու համախոհության հարթակ են ծառայել, նույնիսկ եթե այդ խորհրդակցությունները ցանկալի արդյունքի չհանգեին: Սակայն երկու տարի  է ինչ ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ այդ խմբի մոտ գոյություն ունեցող համեմատական միասնականությունն այլևս գոյություն չունի և անդամ երկրների շատ ղեկավարներ փորձում են լուծում գտնել այդ խմբի ըմբոստ անդամի որոշումների համար, ում համար գլոբալացումը գերակայություն չի համարվում:

2008 թվականից G20 խմբի գումարած 13 նիստերից 11-ի հիշատակի լուսանկարում շարունակ ԱՄՆ նախագահը կանգնած է եղել լուսանկարի մեջտեղում: Սակայն անցած տարի ԱՄՆ-ի նախագահը տեղավորվել էր պատկերի ձախ անկյունում՝ առ անց դեմքին ժպիտ ունենալու: Այս լուսանկարն արտացոլում էր այն ամենն ինչ Փարիզյան կլիմայական պայմանագրից Դոնալդ Թրամփի հրաժարումից հետո տեղի է ունեցել նիստի ընթացքում: Դոնալդ Թրամփի հետ անդամ երկրների տարաձայնությունն այս տարվա նիստի ընթացքում շատ ավելի խորն է լինելու: Վերջին ամիսներին Դոնալդ Թրամփը մաքսատուրքերի պատերազմի անվան ներքո համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ամենամեծածախս ու լայնամասշտաբ պատերազմն է սանձազերծել այդ խմբի անդամների դեմ: Ամենամեծ պատերազմը նա մղում է Չինաստանի և հաջորդ փուլում ԵՄ-ի անդամ 28 երկրների և իր հարևանները համարվող Կանադայի ու Մեքսիկայի դեմ:

Հինգշաբթի օրը նախքան Բոունես Այրես ուղևորվելը լրագրողների հետ ճեպազրույցում Թրամփն ասաց, որ Արգենտինայում իր ամենակարևոր հանդիպումը լինելու է Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի հետ: Կարող է պատահել, որ այս հանդիպումը գրավիչ թվա, սակայն առավել գրավիչ ու խոսուն են այն հանդիպումները, որ ԱՄՆ նախագահը ծրագրել էր ունենալ G20-ի նստաշրջանի ընթացքում, սակայն բոլորն էլ չեղարկվեցին: Թրամփը հինգշաբթի օրը թուիթերյան մի գրառման մեջ հայտարարեց, որ Ուկրաինայի կապակցությամբ Ռուսաստանի քայլերի պատճառով չեղարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

Թրամփից բացի Արգենտինայում մեկուսացված է լինելու նաև Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը: Մոհամմեդ Բեն Սալմանը, ում երկու ամիս է ինչ Ջամալ Խաշողջիի անեծքը հետապնդում է, հինգշաբթի օրն այն պայմաններում Բոունես Այրես մեկնեց, որը թարգմանաբար «լավ օդ» է նշանակում, երբ այդ քաղաքի օդն առավել քան որևէ տեղ նրա համար ծանր ու հեղձուցիչ է լինելու:

 

 

Խոռասան

Ուժի ցուցադրում առանց «Էս 300»-ի

 

Սիրիայի հակաօդային պաշտպանության ջոկատները հինգշաբթի օրն առանց «Էս 300» հակահրթիռային պաշտպանության համակարգից օգտվելու հետ մղեցին այդ երկրի օդային սահմանների դեմ սիոնիստների հարձակումը:

Սիրիայի բանակի զինվորական բարձրաստիճան մի պաշտոնատար «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ զրույցում ասաց. «Վերջին հարձակման ժամանակ թշնամուն պատկանող թիրախները Սիրիայի հակաօդային պաշտպանության ավելի հին սարքավորումների, այդ թվում հակաօդային համակարգերի և «Սամ» տեսակի հրթիռների միջոցով խոցվեցին»: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հետ է Ղանիթրայի, Դամասկոսի հարավ-արևմտյան արվարձանի և Դարաայի արևմտյան արվարձանի երկնքում հետ է մղել թշնամու հարձակումը և բարձր ճշգրտությամբ ոչնչացրել է թշնամու արձակած հրթիռների խոշոր մասը: Սա անցած սեպտեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից և Սիրիային «Էս 300» հակահրթիռային համակարգեր հանձնելու համար Ռուսաստանի ընդունած որոշումից հետո Սիոնիստական ռեժիմի առաջին հարձակումն էր: Թելավիվն այս հարձակման համար պատրվակ է ծառայեցրել սիրիացի ահաբեկիչների կողմից հրապարակված պատկերը, որ իբր թե ապացուցում է զենք փոխադրող իրանական ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի օդանավակայանում: Այդուհանդերձ սիոնիստների ջանքերն այս անգամ էլ ապարդյուն եղան, քանի որ Սիրիայի բանակի հրամանատարությունը գիտակցելով նման հարձակման նպատակները հրաժարվեց «Էս 300» համակարգն օգտագործելուց և թույլ չտվեց , որպեսզի թշնամին տեղեկանա նման մակարդակի հրթիռային հարձակման դիմաց այդ համակարգի հզորության ու կարողությունների մասին:

 

Ալիք

Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի հակաիրանական պատժամիջոցների հարցում. քաղաքագետ

 

Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի հակաիրանական պատժամիջոցների հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանի համար դժվարին տարիներին Իրանը երիտասարդ պետության համար կյանքի ճանապարհ էր: Ուստի, Գեւորգյանի խոսքով, հիմա օբյեկտիվ հարաբերությունները խաթարել ստիպելու փորձերը հակաամերիկյան զգացումներ են առաջացնում անգամ նրանց մոտ, ովքեր ամենեւին ռուսամետ տրամադրություններ չունեն: «Ես կցանկանայի, որ Հայաստանը չեզոքություն պահպաներ եւ Իրանի հետ հարաբերությունները չփչացներ, որովհետեւ դա երկար կհիշվի եւ ոչ վեհանձն քայլ կլինի»,- նշեց Կարինե Գեւորգյանը:

«Ամերիկացիները փորձում էին Իրանը փակ երկիր ներկայացնել, իսկ դա այդպես չէ: Իրանցիները սովորում են, ուղեւորություններ կատարում եւ ամեն ինչ հասկանում են: Եվրոպայի եւ Ամերիկայի նկատմամբ ոչ մի պատրանք չունեն: Նրանք չեն հենվի արտաքին ուժերի վրա: Միաժամանակ, նկատեք, որ Իրանի իշխանությունները շատ կոռեկտ են արձագանքում հասարակության մեջ եղած բողոքներին: Ինչպես ասել է Ռոհանին, Իրանի հասարակությունը բողոքելու իրավունք ունի»,- եզրափակեց Կարինե Գեւորգյանը:

 

 

Ժողովուրդ

Ինչու չի ստացվում Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ.

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով ստեղծված «Լազարևյան ակումբը» երեկ անդրանիկ նիստն է անցկացրել Երևանում: Երկու օր տևող միջոցառումը բավական ներկայացուցչական է. այսօրվա նիստին ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ երեկվա նիստին մասնակցել, անգամ ելույթ է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այս ամենի համատեքստում հատկանշական էր «Լազարևյան ակումբի» նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, չնայած նրան հրավիրել էին այդ միջոցառմանը: Կոստանտին Զատուլինը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց, թե Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու մասին իրենց հստակ պատասխան չի տրվել, սակայն հասկացրել են, որ նա «ավելի կարևոր գործեր ունի և զբաղված է»:

Խոսքը նախընտրական քարոզարշավի մասին է, և եթե նկատի ունենանք փաստը, որ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու և քարոզարշավ անցկացնելու համար արձակուրդ է մեկնել, միգուցե և նրա բացակայությունը կարելի էր հասկանալ: Բայց մյուս կողմից` նկատենք` զարմանալի զուգադիպությամբ Երևանում չի ստացվում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ, ընդ որում՝ չեն ստացվում հենց վարչապետի պատճառով: Ու սա այն դեպքում, երբ Փաշինյանը մշտապես խոսում է հայ-ռուսական հարաբերությունների` նոր մակարդակի վրա բարձրանալու մասին: Երեկ էլ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից նիստին ներկա էր միայն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը, սակայն, ելույթ չունեցավ: