Ֆրանսիայում շարունակվում են Մակրոնի կարավարության քաղաքկանության դեմ ցույցերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101474-Ֆրանսիայում_շարունակվում_են_Մակրոնի_կարավարության_քաղաքկանության_դեմ_ցույցերը
Ֆրանսիայում ժողովրդական ցույցերի տարածումն ու ցուցարարների դեմ իշխանությունների կողմից բռնության կիրառումը քաղաքական և սոցիալական լարվածությունեն առաջացրել այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2018 15:56 Asia/Tehran
  • Ֆրանսիայում շարունակվում են Մակրոնի կարավարության քաղաքկանության դեմ ցույցերը

Ֆրանսիայում ժողովրդական ցույցերի տարածումն ու ցուցարարների դեմ իշխանությունների կողմից բռնության կիրառումը քաղաքական և սոցիալական լարվածությունեն առաջացրել այդ երկրում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  վարչապետին խնդրել  է  հանդիպել բողոքարարների ներկայացուցիչների հետ՝  ճգնաժամը քններկելու և ելքեր գտնելու համար: Մյուս կողմից, Ֆրանսիացի քաղաքական գործիչները, հատկապես Սենատի ներկայացուցիչները,  կառավարությանը կոչ են արել պատասխան տալ ցուցարարների նկատմամբ բռնության  կիրառման համար: 

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարեշեն կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին անդրադառնալ ստեղծված ճգնաժամային իևավւճակին: Ֆրանսիայի Սենատը երեքշաբթի օրը  իմպիչմենտի կենթարկի ներքին գործերի նախարար Քրիստոֆեռ Կաստնրերին:

Ցույցերը Ֆրանսիայում սկսվեցին այն պայմաններում, երբ  այդ երկրում  վաղուց կան բազմաթիվ տնտեսական խնդիրներ, այդ թվում՝ գործազրկություն և գնաճ:

Նախագահ ընտռվելուց հետո, հասարակության կենսամակարդակի բարելավման նպատակով, Մակրոնը ձեռնարկել է տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ: Սակայն նրա քաղաքականությունները չեն կարողացել բարելավել ֆրանսացիների կենցաղային պայմանները և նրանք բողոքի ցույցեր են անցկացնում նախագահի քաղաքականության դեմ: Ավելի վաղ, աշխատանքային օրենքի բարեփոխումների պատճառով նույնպես  Ֆրանսիայում բողոքի ալիք էր բարձրացել: Այս անգամ բողոքի համար առիթ է ծառայել վառելիքից ավելի բարձր հարկ գանձելու կառավարության ծրագիրը:

Ֆրանսիայի  կառավարությունը որոշել է 2019 թ․-ին ավելացնել բենզինի և դիզվառելիքի գները: «Դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժման կողմից սկսված և Մակրոնի կառավարության գործունեության ու նրա առաջարկած  տնտեսական բարեփոխումների դեմ ուղղված բողոքի ալիքը Ֆրանսիայում սկսվեց շուրջ երեք շաբաթ առաջ: Ցույցերի տարածումը դարձել է խոշոր մարտահրավեր Ֆրանսիայի կառավարության և նախագահ Մակրոնի համար;

Ֆրանսիայի նախագան ասել է․«Անցած տարվա համեմատ իրավիճակը ցանկալի չէ, բայց ես զարմացած չեմ: Ես կասկած չունեմ, որ այդ բարեփոխումները հաջողությամբ կավարտվեն»:

Այժմ ցուցարարները պահանջում են Մակրոնի հրաժարականը:  Սակայն ոստիկանության կողմից ցուցարարների դեմ գորադրված բռնությունները և նրանց պահանջների անտեսումը, վատթարացրել են իրավիճակը:

Ֆրանսիայի ոստիկանությունը վերջին մի քանի օրվա ընթացքում ցուցարարների դեմ օգտագործել է առցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 680 մարդ է ձերբակալվել: Վիրավիրվել են տասնյակ մարդիկ:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշերը հայտարարել է, որ կառավարությունը պետք է անհապաղ իրականացնի ցուցարարների պահանջները՝ ճգնաժամից դուրս գալու համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է վարչապետ Էդվարդ Ֆիլիպին՝  «դեղին բաճկոնների» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Սա այն դեպքում, երբ նա ավելի վաղ ասել էր, որ պատրաստ չի նահանջել իր որոշումից:

Այդուամենայնիվ բողոքի ցույցերը ցույց են տալիս նախագահ Էմանուել Մակրոնի որոշումից ֆրանսիացիների հիասթափությունը: Բողոքողներն ասում են, որ ժամանակն է Ֆրանսիայում փոխել բազմաթիվ քաղաքական և հասարակական հարցեր: