ԱՄՆ-ն կամավոր, թե պարտադրաբար հրաժարվում է համաշխարհային ժանդարմի պատասխանատվությունից
ԱՄՆ նախագահն Իրաք կատարած չհայտարարված այցի ընթացքում ամերիկացի զորայինների հետ հանդիպման ժամանակ ասել է. «ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհի ժանդարմը լինել»:
Այդուհանդերձ Դոնալդ Թրամփը բիզնեսմենին յուրահատուկ ոճով հավելել է, որ եթե որոշ երկրներ ցանկանում են, որ ԱՄՆ-ին առաջին ճակատում լինի, պիտի նաև վճարեն դրա ծախսը:
Այս արտահայտություններն ապացուցում են, որ համաշխարհային ժանդարմի դերից ԱՄՆ-ի հրաժարումը ոչ թե գիտակցված ընտրություն է եղել խթան հանդիսանալու համար համաշխարհային խաղաղությանն, այլ այդ երկրի ներքին անկարողություններից բխող պարտադրանք է համարվում: Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա ատոմային երկու ռումբեր նետելուց հետո, Համաշխարհային երկրորդ պատերազմում հաղթանակ արձանագրելուց հետո, ԱՄՆ-ն վերածվեց համաշխարհային ոստիկանի, որպեսզի աշխարհի տարբեր կողմերում ապահովի այդ երկրի մեծ ընկերությունների տնտեսական շահերը: Իհարկե ԱՄՆ-ի վարչակազմերը համաշխարհային ոստիկանի դերակատարության անհրաժեշտությունը պատճառաբանեց աշխարհում կոմունիզմի տարածման վտանգի վրա, իսկ արևելյան բլոկի փլուզումից հետո առաջ քաշեց ահաբեկչության, արմատական իսլամի, ծայրահեղականության և նման երևույթների, իսկ վերջին շրջանում էլ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Այս միջոցին ԱՄՆ-ն Կորեական թերակղզուց սկսած և վերջացրած Վիտանամով, Աֆղանստանով, Իրաքով ու Լիբիայով բազմաթիվ պատերազմներ հրահրեց ու միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց: Սա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի կայսրությունն աշխարհի տարբեր անկյուններում հաստատված մի քանի հարյուրի հասնող ռազմաբազաներով և ազատ ջրերում ավիակիր ռազմանավերի մշտական երթևեկով, դարձավ պատմության ընթացքում ամենամեծ կայսրությունը: Այս կայսրության կառավարումն ԱՄՆ-ի համար ծանր ծախսերի հետ է կապված: 2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերին հաջորդած պատերազմները 7 տրիլիոն դոլար ծախս են պարտադրել ԱՄՆ-ին: Վերջին 15 տարիների ընթացքում էլ գրեթե նույն գումարի հավասար բարձրացել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ծախսերը: Սա ի տես այն բանի, որ վերջին 50 տարիների ընթացքում անվտանգության հետ կապված ծախսերը, ռազմական անվերադարձ օժանդակությունների հետ կապված այլ ծախսերը հնարավոր չէ հաշվարկել: Այդուհանդերձ մինչև վերջերս համաշխարհային ոստիկանի դերում մտած Ամերիկան, որ միջամտում էր այլ երկրների ներքին հարցերին և պատերազմ էր հրահրում, այսօր 20 տրիլիոն դոլար պարտքի, մեկ տրիլիոն դոլար բյուջեի դեֆիցիտի և առևտրական հաշվեկշռում շուրջ կես տրիլիոն դոլար բացի դիմաց է կանգնած և այս պահին բյուջեի հետ կապված պատճառներով այդ երկրի ֆեդերալ կառավարության աշխատանքների մի մասն արձակված է:
Հանրապետական սենատոր Ռանդ Փաուլն ասում է. «Մենք երկար ժամանակ ինչ պատերազմում ենք աշխարհի տարբեր կողմերում մի քանի թրիլիոն դոլար հատկացումներ ենք կատարել»:
Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն պարտադիր կերպով հրաժարվի համաշխարհային ոստիկանի դերից: Այդուհանդերձ ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել այս դերակատարությունը պայմանով, որ մյուս երկրները պատրաստ լինեն վճարել այդ դերակատարության հետ կապված ծախսերը: Թվում է, որ ԱՄՆ-ի այս կողմնորոշումն ապագայում ԱՄՆ-ին համաշխարհային ոստիկանի դիրքից իջեցնելու է ներկայացուցչական ոստիկանի և կամ էլ վարձկան ոստիկանի դիրքի, որը դրամի դիմաց կռվում է ուրիշների համար: