Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարն ասել է. «Իրանը շրջանցել է ռազմական ու անվտանգությանն սպառնալիքները և այսօր որևէ գերտերություն, նույնիսկ չի կարող երազել Իրանի տարածքի դեմ ագրեսիայի մասին»:
Իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ մայոր Մոհամմեդալի Ջաֆարին, հինգշաբթի օրն ընդգծելով, որ աշխարհում ԱՄՆ-ի հզորությունը նվազում է, ասել է. «ԱՄՆ-ի շատ քաղաքական այրեր ու վերլուծաբաններ հաստատում են տարածաշրջանում Իրանի հզորությունը և ամերիկացիներն այլևս չեն հանդգնում հայտարարել, որ սեղանի դրված է ռազմական այլընտրանքը»:
«Դիմադրության, հաստատակամության ու սխրագործության արդյունքը Սիրիայում ԱՄՆ-ի կրած ամոթալի պարտությունն ու նրանց փախուստն էր այդ երկրից»,-հայտարարել է գեներալ մայոր Ջաֆարին, նշելով, որ եթե չլիներ Իրանի ռազմական խորհրդատուների կողքին Իրաքի ու Սիրիայի ժողովրդի սխրագործությունը, տարածաշրջանում բազում խնդիրներ կառաջանային:
Նա հավելել է, որ ԻԼԻՊ- ի պարտությունը Իրաքում ու Սիրիայում արտացոլում է այն փաստը, որ ամերիկյան հեգեմոնիայի և պրոքսի պատերազմների ժամանակաշրջանը ավարտվում է:
Նոյեմբերի 4-ին (աբանի 13-ին) ուսանողների օրվա առիթով կայացած հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիին անդրադառնալով ԱՄՆ-ի պայմաններին ասել է.«Միացյալ Նահանգների իշխանությունն ու հեղինակությունը աշխարհում նվազում է, և այսօր Ամերիկան շատ ավելի թույլ է, քան չորս տասնամյակ առաջ»:
Միացյալ Նահանգները տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության ապակառուցողական եւ ճգնաժամի առաջացման գործընթացում դերակատար է, և դրանում կասկած չկա:
ԱՄՆ-ը ստեղծեց Ալ-Քաիդան և շարունակեց աջակցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբին ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանը վերածեց ճգնաժամի և պատերազմի կենտրոնի: Սիրիայ և Իրաքը տասնամյակներ է որ ահաբեկչության և պատերազմի զոհ են դարձել: Սակայն հիմա, երբ ԱՄՆ-ն պարտվել է, Իրանին մեղադրում է ահաբեկչության և անապահովության տարածման մեջ:
Ամերիկյան The Boston Globe թերթը քննադատել է Վաշինգտոնի կողմից ահաբեկչության վերաբերյալ երկակի քաղաքականությունը,և անդրադառնալով ԱՄՆ-ի և նրա արաբա-արևմտյան դաշնակիկցների կողմից Իրանի դեմ հնչող մեղադրանքներին, գրել է.-«Իրանին ահաբեկչության մեջ մեղադրելու պատճառն այն է, որ Իրանը դեմ է ԱՄՆ-ի հեգեմոնիային ու տարածաշրջանում միջամտությանը: Դա Իրանի միակ մեղքն է»:
Այս մեղադրանքները հնչում են այն պայմաններում, որ եթե Իրանը չմիջամտեր, այսօր ԻԼԻՊ-ը կտիրեր տարածաշրջանի մեծ մասին: Իրականում, Միացյալ Նահանգները մտահոգված է Իրանի կանխարգելիչ քաղաքականության համար:
Ամերիկացի հայտնի տեսաբան Նոամ Չոմսկին, Իրանի դեմ ԱՄՆ պաշտոնյաների կողմից հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ ասել է.-«ԱՄՆ-ը աջակցում է ահաբեկչական խմբերին և ԻԼԻՊ-ին, սակայն ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին տարածաշրջանի ապակայունացման մեջ»:
Տարածաշրջանում սպառնալիքների ու ահաբեկչության վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հստակ է :
Իրանը դեմ է տարածաշրջանի երկրների մասնատմանը և ընդգծում է տարածաշրջանում օտարերկրացիների սպառնալիքների դիմակայման անհրաժեշտությունը:
Տարածաշրջանի ընթացիկ զարգացումներն էլ ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը և տարածաշրջանային հավասարումների մեջ Իրանի դրական դերակատարությունն անհերքելի փաստ է: