Մամուլի տեսություն 30-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102605-Մամուլի_տեսություն_30_12_2018
Իրանական 1388 թվականի սադրանքն ԻԻՀ-ի պատմության կարևոր հատվածներից է, որը պատճառ դարձավ իսլամական հեղափոխության արժեքային ատաղձը կրկին հրապարակ իջնի և ծնունդ տա Դեյի 9-ի սխրանքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2018 09:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-12-2018

Իրանական 1388 թվականի սադրանքն ԻԻՀ-ի պատմության կարևոր հատվածներից է, որը պատճառ դարձավ իսլամական հեղափոխության արժեքային ատաղձը կրկին հրապարակ իջնի և ծնունդ տա Դեյի 9-ի սխրանքին:

Ջավան

Դեյի 9-ի հավերժական դասերը

 

Իրանական 1388 թվականի սադրանքն ԻԻՀ-ի պատմության կարևոր հատվածներից է, որը պատճառ դարձավ իսլամական հեղափոխության արժեքային ատաղձը կրկին հրապարակ իջնի և ծնունդ տա Դեյի 9-ի սխրանքին: Այսօրվա պայմաններում երբ մեր համակարգը դիմագրավում է բազում սպառնալիքներ ու խնդիրներ անկասկած Դեյի 9-ի մեծ սխրանքը կարող է բարդությունները հաղթահարելու և թշնամիների սադրանքները վնասազերծելու ուղղությամբ հարմար օրինակ ծառայել երկրի տարբեր բաժինների համար: Հետևաբար կարելի է ասել, որ Դեյի 9-ն առնվազն հինգ զգայուն ու կարևոր պարագաներում իր վրա սևեռեց հասարակության ուշադրությունը, որպեսզի դրանց հանդեպ որևէ սպառնալիքի դեպքում ժողովուրդն առավել զգայնությամբ արձագանքի դրան: Հենց նույն գիտակցությամբ էր, որ ժողովուրդն իրանական 1388 թվականի դեյի 9-ից հետո իրանական 1396 թվականի դեյի հրապարակային անկարգությունների ժամանակ կրկին ասպարեզ իջավ և վնասազերծեց սադրանքը: Դեյի 9-ի սխրանքի հավերժական փորձի ռազմավարական կարևոր  ոլորտները հետևյալներն են:

1)Համակարգի հզորության պաշտպանությունը: Ներկա պայմաններում թշնամու գլխավոր նպատակներից մեկը հասարակության մեջ համակարգի հզորության կամ լեգիտիմության խաթարումն է: Իշխանության պաշտպանության համար գլխավոր այլընտրանքը ժողովուրդ-պետություն միասնականության տարածումը և հասարակության քաղաքական միատարրության պաշտպանությունն է:

2)Երկրի անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը: Դեյի 9-ի սխրանքը մեզ ասում է, որ Իրանի ժողովուրդը չափազանց զգայուն է իր ազգային անվտանգության հարցում:

3)Իսլամական հեղափոխության ժողովրդային հենարան ունենալը: Դեյի 9-ի սխրանքն ու 1388 թվականի սադրանքի վնասազերծումն իրականացվեց ժողովրդի խուռներամ մասնակցությամբ և հիշելով այդ կապակցությամբ մեծարգո առաջնորդի արտահայտությունները պարզ է դառնում ժողովրդի դերակատարության վրա նրա դրած շեշտը:

4)Թշնամու լրատվական պատերազմի հանդեպ աչալրջությունը: 1388 թվականի սադրանքն ու Դեյի 9-ի սխրանքը որոշ տեսակետներից Իրանի ժողովրդի քաղաքական ու կրոնական համոզումների հետ թշնամու հոգեբանական պատերազմի առճակատման ասպարեզն էր:

5)Մեծարգո առաջնորդի բոլորի համար պարտադիր ուժ ունենալը: Դեյի 9-ի սխրանքի դասերից մեկը, որը նաև բխում է իսլամական հեղափոխության 40-ամյա փորձից և օգտակար է լինելու իսլամական հեղափոխության այսօրվա և ապագայի համար, մեծարգո առաջնորդի ցուցմունքների ու ազդարարությունների հանդեպ աչալրջությունը և  բոլոր բնագավառներում ու հատկապես սադրանքի պահին նրա հայտարարությունների պարտադիր ուժ ունենալն է:

 

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ի ժողովուրդը կողմ է Թրամփի իմպիչմենտին

 

Ամերիկյան մի կայք հիմք ընդունելով վերջին հարցումների արդյունքները տեղեկացրեց, որ այդ երկրի ժողովրդի մեծամասնությունը կողմ է Դոնալդ Թրամփի իմպիչմենտին:

«Հիլ» կայքի հաղորդման համաձայն Harris Poll սոցհարցման հաստատության և Հարվարդ համալսարանի ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ հարցման արդյունքները պարզում են, որ ԱՄՆ-ի հասարակության գլխավոր մի մասը համոզված է, որ այդ երկրի նախագահի դեմ պիտի քայլեր ձեռնարկվեն:

Այդուհանդերձ այդ երկրի ժողովուրդը Թրամփի հանդեպ Կոնգրեսի քայլերի կապակցությամբ տարակարծիք է: 1473 հարցվողների մասնակցությամբ այս հարցման ընթացքում մասնակիցներին հարցրել են «արդյոք Թրամփը պիտի իմպիչմենտի ենթարկվի  թե Կոնգրեսը նրան դեմ որևէ քայլ չպիտի ձեռնարկի»:

Հարցվողների 39 տոկոսը միանշանակ հայտարարել է, որ Թրամփը պիտի իմպիչմենտի ենթարկվի և պաշտոնից հեռացվի, իսկ հարցվողների 20 տոկոսը համոզված է եղել, որ նախագահը պաշտոնապես պատասխանատվության պիտի կանչվի:

ԱՄՆ-ի նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար պահանջվում է այդ երկրի Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնության կողմ ձայնը:

Սպիտակ տան մի աղբյուր «Սի Էն Էն»-ին ասել է, որ Թրամփի օգնականների համոզմամբ միակ հարցը, որ կարող է նրա դեմ իմպիչմենտի գործընթացի մեկնարկի պատճառ դառնալ Թրամփի անձնական փաստաբան Մայքըլ Քոհենի ֆինանսական օրինախախտումները և Թրամփի հետ անբարոյական կապեր ունեցած կանանց դրամի վճարումն է:

Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հնարավորությունը վերջին օրերին քննարկման է դրվել նրանից հետո երբ Նյու Յորքի հարավային տարածքում դատախազները նրա դեմ բողոքի հայց են մշակել: Այդ բողոքի հայցում դատախազներն առաջին անգամ հավակնել են, թե Թրամփի փաստաբանի անօրինական քայլերն իրականացվել են նրա ուղղակի հրահանգով:

Դեմոկրատականները վերջին օրերին հայտարարել են, որ Թրամփի քայլը «իմպիչմենտի արժանի հանցագործություններից» է և նախագահության ժամանակաշրջանի ավարտից հետո նույն հանցանքով նա կարող է նույնիսկ բանտի ճաղերի հետևում հայտնվել:

 

Ալիք

«The Travel»-ը Հայաստանն ընդգրկել է այցելելու համար խորհուրդ տրվող երկրների ցուցակում

 

Հայաստանը մտել է 25 երկրների ցուցակ, որոնք խորհուրդ է տալիս այցելել հանրահայտ «The Travel» պորտալը։ «Չնայած Հայաստանը մոտ 3 մլն. բնակչությամբ փոքր երկիր է, բայց այստեղ են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մի քանի օբիեկտներ, ներառյալ վանքեր, տաճարներ, եկեղեցիներ եւ հնագիտական հուշարձաններ, որոնք բաց են զբոսաշրջիկների առջեւ, որպեսզի նրանք կարողանան հետազոտել դրանք եւ հիրավի զգալ պատմությունը»,- նշվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, հեղինակները նշում են, որ Հայաստանը հետաքրքիր է քեմփինգի եւ լեռնագնացության սիրահարների համար։

 

 

Սպուտնիկ Արմենիա

Հայաստանի համար ռուսական գազի գինը կպարզվի սեղմ ժամկետներում. քաղաքագետ

 

Գազի սակագնի հարցն առաջիկայում կլուծվի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Գազի սակագինը միշտ էլ քաղաքական հարց է եղել, որը կապված է նաև այլ գործոնների հետ։ Նոր սակագնի վերաբերյալ բանակցությունները պետք է ավելի վաղ տեղի ունենային, սակայն հաշվի առնելով մի շարք իրադարձություններ, գործընթացը դանդաղեց։  Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ մի շարք անորոշ հարցեր կան, այդ պատճառով էլ գազի գնին դեռ չեն հասել», – ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` բազմաթիվ հարցեր կան կապված հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ–ի, Արցախի և նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ։

Այդպիսով, Բոզոյանի կարծիքով, չլուծված հարցերի ցանկը մեծ է, այլապես գազի գինը վաղուց կորոշվեր։

Նա կարծում է, որ եթե առաջիկայում գազի սակագնի հարցը չլուծվի, ապա դա անհեթեթ իրավիճակ կստեղծի։

«Համոզված եմ, որ հարցերը կլուծվեն սեղմ ժամկետներում», – նշում է քաղաքագետը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 27–ին կայացած հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավատեսորեն է տրամադրված Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի հարցում։

Ուրբաթ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ  Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի վերաբերյալ կարագացվեն։

Հիշեցնենք, որ Հայաստանը սահմանին ռուսական գազ է ստանում 1000խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն սպառողին այն կրկնակի թանկ գնով է հասնում։ Ավելի էժան ստանում է միայն Բելառուսը. սակայն այնտեղ երրորդ երկրի միջով տարանցման ծախսեր չկան։

Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։